Wednesday, September 30, 2015

Մշակույթի նախարարի մադագսակարյան արկածները. Հասմիկ Պողոսյանը վերջապես գտավ իր մակարդակին հարիր մշակույթ


Մինչ ամեն օր լուրեր են գալիս սահմանում տիրող իրավիճակից, մինչ ողջ հայությունը շունչը պահած հետևում է, թե ինչ զարգացումներ են ընթանում Հայ-Ադրբեջանական հակամարտությունում և բովանդակ աշխարհում, մինչ մեր հանրությունը մի կերպ ապաքինվում է՝ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու գուժից հետո, Մշակույթի նախարարությունը ինչպես միշտ զբաղված է հիմարություններով ու աննպատակ գործունեությամբ:

Զավեշտալին այն է, որ պատմության ամենա հակամշակութային մշակույթի նախարարը չի էլ հասկանում, թե այս ամենի ֆոնին ինչ զավեշտալի ու նյյարդայնացնող է տեսնել այդ դարակազմիկ լուրը, որ քննարկվելու է Հայաստանի ու Մադագասկարի մշակութային համագործակցությունը խորացնելու հարցը: Բուն լուրի անհեթեթության հետ կարող է մրցակցել միայն այդ որոշման հիմնավորման տեքստի անհեթեթությունը.

«Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում է մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները:  Դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ: Գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը:»



Ինչպես տեսնում եք, մեր տիկին Հասմիկ Պողոսյանը աստիճանաբար կորցնում է ադեկվատությունն ու կապը իրականության հետ: Լուրջ մտավախություններ ունեմ, որ այս կապիկությունը մոգոնել են զուտ նրա համար, որովհետև տիկին նախարարի մտքին փչելա այդ էկզոտիկ երկիր գործուղվել: Ամեն դեպքում, սկզբունքորեն ոչինչ չունենալով Մադագասկարի ու այնտեղի մշակույթի դեմ, որի մասին ոչինչ չեմ լսել երբեք, այնումաեննայնիվ ուզում եմ կոչ անել Հասմիկ Պողոսյանին, դադարել զբաղվել հիմարություններով ու եթե չի կարողանում որևէ օգտակար բանով զբաղվել, ապա թող գոնե վնաս չտա, իսկ Մադագասկարի հետ մշակույթ խորացնելու համար ծախսվելիք ամեն բյուջետային դրամը ես համարում եմ վնաս:

Դե իսկ եթե իդեալական հանգուցալուծումից խոսենք, ապա խիստ ցանկալի կլիներ մեկնդմիշտ արտքասել Հասմիկ Պողոսյանին Մադագասկար ու օրենսդրորեն արգելել այս մշակութային պատուհասին երբևէ մոտենալ հայկական մշակույթին ու բարձր պետական պաշտոններին:

No comments:

Post a Comment