Thursday, November 19, 2015

Ընդդիմադիր ուժերը սաբոտաժներ են կազմակերպում «Այո և ոչ» ռեալիթի շոուի մարզային հանդիպումների ժամանակ

Գնալով ավելի ակնհայտ է դառնում որոշ քաղաքական ուժերի որդեգրած բավականին անազնիվ քայլի՝ «Այո և ոչ» ռեալիթի շոուի շրջանակներում։ Սա էլ արդեն երկրորդ օրն է, երբ նախագծի մասնակիցները Շիրակում հանդիպում են ոչ թե պատահական քաղաքացիների, այլև բավաանին տաքացած զանգված, որոնց մեջ քիչ չեն կոնկրետ քաղաքական ուժերի մարզային ներկայացուցիչները և ովքեր ամեն գնով փորձում են ժխոռ սարքել ու բորբոքել հավաքվածներին։

Գյումրիում այդ սուրբ առաքելությունը ստանձնել էին լևոնականները, այսօր հայրիկյանի ինչ որ հնամենի կողմնակից էր ակտիվորեն ցուցաբերում։ Սա ազնիվ չէ։ Ազնիվ չէ թեկուզ արդեն այն պարզ պատճառով, որ նույն ՀԱԿ-ն ու Հայրիկյանը հրաժարվել են մասնակցել այս նախագծին, բայց փաստորեն տակից լա՜վ էլ մասնակցում են՝ իրենց կողմնակիցների միջոցով։ Մոտս տպավորություն է, որ հատկապես ՀԱԿ-ը հրահանգ է իջեցրել իր մարզային կառույցներում, որպեսզի հնարավորինս շատ հանդիպումների ներկա լինեն ու անեն հնարավորը՝ «Այո»-ի կողմնակիցներին լռեցնելու ու տհաճություն պատճառելու համար։ Դե հանրապետականներն էլ կարելի է ասել կամիկաձեներ են, որովհետև ի սկզբանե պարտված դիրքորոշում ունեն Շիրակի բնակչի համար։

Ընդ որում, խոսքը ոչ թե զուտ անհարմար հարցեր տալու մեջ է, այլ հենց սաբոտաժի, ես պատահական չեմ կիրառում այս բառը։ Բացի նրանից, որ հնչում են անհարմար, կամ էլ թեմայի հետ կապ չունեցող հարցեր, հետո էլ չեն թողնում, որ ընդդիմախոսները խոսեն՝ վանկարկումներ, բուռն արտահայտություններ, երբեմն էլ՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հասցեին։ Արդյունքում ստեղծվում է ժխոռ ու շիլաշփոթ, որից ոչ մի բան չի հասկացվում ու որը դիտելուց հետո, միայն տհաճ նստվածք է մնում։

No comments:

Post a Comment