Friday, November 20, 2015

Ընդդիմությունը չի կողմնորոշվում, թե ինչին է դեմ՝ անհատների՞ն, թե՞ սահմանադրությանը

Արդեն 10 օր է ուշադիր հետևում եմ Սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալվող քարոարշավին ու կարող եմ ասել, որ այս ողջ ընթացքում բարեփոխումներին դեմ հանդես եկող մարդկանց մոտ գերակայել են առավելապես էմոցիոնալ ու անձնավորված փաստարկները։ Այսինքն, մեծ հաշվով ընդդիմադիրների փաստարկները հիմնվում են նրա վրա, որ գործող իշխանությունները ու ՀՀԿ-ն լավը չեն, ուստի չի կարող նրանց առաջարկած Սահմանադրությունն էլ վատը չլինել։

Ու այս պատճառհետևանքային կապը կարմիր գծով անցնում է ընդդիմադիրների բոլոր փաստարկների միջով․ իրենք վատն են, իրենք բոբո են, իրենք էս են, իրենք էն են․․․ Սակայն, եթե վերլուծում ենք իրավիճակն ավելի խորը ու ավելի սառնասիրտ, հասկանում ենք, որ այդ ամենը որքան էլ արդադարցի լինի՝ երկրորդական գործոն են այն պարզ պատճառով, որ նույն իշխանությունները, նույն ՀՀԿ-ն ու նույն այն անձինք, ում անվանարկամամբ ընդդիմադիրները փորձում են ավելի ազդեցիկ դարձնեն իրենց փաստարկներն ու ավելի փաստարկները, չեն կորեչելու ոչ միայն նոր Սահմանադրություն ունենալու դեպքում, նրանք իրենց տեղերում են մնալու գործող սահմանադրության պահպանման պարագայում էլ։ Ու սա արդեն ոչ թե հիպոթեզ է, այլ կայացած իրականություն ու պրակտիակորեն ապացուցված փաստ։

Այլ կերպ ասած, Սամվել Ալեքսանյանը լինելու է թե՛ նոր Սահմանադրությմաբ, թե՛ առանց դրա։ Այլ կերպ ասած, Գալուստ Գրիգորիչը երևի չլինի թե՛ նոր Սահմանադրությամբ, թե՛ առանց դրա (տարիքի պատճառով)։ Այլ կերպ ասած, Լիսկան այդպես էլ չի պահելու իրեն պատմական գիտությունների դոկոտորին հարիր՝ անկախ նարնից, թե ինչ սահմանադրություն լինի։ Ու էլի նման տխուր և ուրախ օրինակներ՝ եթե Սահմանադրական բարեփոխումները բերում ենք անձնավորումների մակարդակ։ Այդ բոլոր անձինք մահկանացու են, այսինքն անցողիկ։ Վաղ թե ուշ այդ անհատները լքելու են ասպարեզը, իսկ Սահմանադրությունը մնալու է ու պետք է քննարկումներն ու պոլեմիկան տեղափոխել հենց այդ դաշտ։

No comments:

Post a Comment