Wednesday, November 18, 2015

Շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների ողջ մերկությունը (Video)

Իրոք որ հրաշալի ու աննախադեպ հաջող նախագիծ է «Այո և Ոչ»-ը, քանի որ հրաշալի իլյուստրացնում է այն անփառունակ կեցությունը, որում գտնվում է մեր ՈՂՋ քաղաքական դաշտը։ Իրոք հրաշք է, նայում-նայում ես ու չես կշտանում։ Առայժմ, ամենահետաքրքիր դրվագներից մեկը՝ Գյումրու հանդիպումն էր ու հատկապես՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի ու Սամվել Ֆարմանյանի բախումն էր։

Ծուռը նստենք ու դուզը խոսանք․ Ֆարմանյանը կոնկրետ այդ դրվագում իրավացի է։ Հա, բոլորսս էլ գիտենք, որ ինքը հանրապետական է, բոլորս էլ գիտենք, որ հանրապետականում լիքը թալանչիներ կան, բոլորս էլ գիտենք, որ նույն Ֆրամանյանը նաև դրանց շահերն է պաշտպանում, թեկուզ այն պարզ պատճառով, որ նույն թիմում է նրանց հետ։ Եղբայր, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ազատ Դեմոկրատները իրենց իրավունք ունեն, որպես սորբ ու անմմեղ, մաքուր ձեռքերով ու էլեգենատ քաղաքական ջենթլեններ ներկայացնելու։

Ու հենց դրա համար էլ ճիշտ է Ֆարմանյանը, երբ Այվազյանի բոոցկլտուն ճառին՝ թալանչիների մասին, անդրադարձում է այն անհարմար փաստով, որ Ազատ Դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբբելյանն՝ ինքը հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ընդ որում, ինչպես Հայաստանի գրեթե ԲՈԼՈՐ հարուստները, ովքեր հարստացել են Հայաստանում գործունեություն ծավալելով, ինքն էլ հաստատ աքուր ձեռքերով չի կուտակել այդ միլիոնավոր դոլարները։

Այ հենց սա է մեր իրականության ամենամեծ դրաման։ Մեր խնդիրը նա չէ, որ գործող իշխանություններն են վատը։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ որքան էլ դրանք լինեն վատը, մենք դրա այլընտրանք չունենք, պարզապես չունենք։ Ու շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ այսքան ակնառու ի ցույց է դնում մեր հասարակության այդ մեծ ողբերգությունը։

No comments:

Post a Comment