Wednesday, December 23, 2015

Հանստացե՛ք, ՊՆ մամլո խոսնակը պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին, այլ պարզապես փաստն է արձանագրել

Երեկ մեդիա դաշտում նախախուճապայաին տրամադրություններ էին՝ մեր լրագրողների կողմից ոչ պրոֆեսսիոնալ գործելաոճի հերթական դրսևորման պատճառում։ Ինչ է թե մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հավհաննիսյանը ԿՐԿՆԵԼ էր դեռ մի քանի ամիս առաջ հնչեցրած իր միտքը, որ այլևս պետք չէ կիրառել <<հրադադարի ռեժիմ>> եզրույթը, որովհետև այն ինչ ունենք հիմա՝ պատերազմ է, միանգամից սկսվեց սպեկուլյատիվ վերնագրերի ու վայ-վերլուծությունների շքերթը, որոնք բոլորը հանգում էին նրան, որ այս հայտարարությամբ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին։

Ցավոք, սա հերթական առհավատչյան է այն մեդիա-անգրագիտության, որըը տիրում է ինչպես մեդիա կոնտենտ ստեղծողների, այնպես էլ այդ կոնտենտը սպառողների շրջանում։ Սկսենք նրանից, որ պատերազմ հայտարարելու մշակույթը վաղուց արդեն վերջացել է ու վերջին դարում ձեռնարկված խոշոր պատերազմների կեսից շատիի դեպքում ոչ ոք՝ ոչ ոքի պատերազմ չի էլ հայտարարել։ Պատերազմ չէր հայտարարել Նացիստական Գերմանիան, երբ հհարձակվեց ԽՍՀՄ վրա, պատերազմ չէր հայտարարել ԱՄՆ-ը, երբ ձեռնարկեց Վիետնամական պատերազմը, ոչ էլ երբ սկսեց իր դաշնակիցների հետ հողին հավասարեցնել Հարավսլավիան, պատերազմ չէր հայտարարել Ադրբեջանը՝ 1988-1994 թվականներին։

Ընդհանրապես, պատերազմ հայտարարելը ոչ մի կապ չունի ռեալ պատերազմ ունենալ-չունենալու հետ։ Հավանաբար ոմանց ցնցի այս պարզ ու հայտնի իրականությունը, բայց դե յուրե՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմ իրար չեն էլ հայտարարել, իսկ 1994 թվականի հրադադարը կնքվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև, այլև ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև, իսկ բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես միջնորդ կողմ։

Ավելին, եթե հարցը դիտարկենք դե ֆակտո իրողության դաշտում, ապա իհարկե Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են միմյանց դեմ ու իհարկե այդ պատերազմը չի ավարտվել, որովհետև զինադադարի մասին պայմանագիրը դեռ խաղաղության պայմանագիր չէ։

Այնպես որ, եթե իրերը կոչում ենք իրենց անունով, ապա այո՛, այն ինչ հիմա կատարվում է շփման գծում՝ ոչ այլ ինչ է, քան <<դանդաղ>> կամ էլ <<դիրքային պատերազմ>>, իսկ եթե դիտարկում ենք ոչ միայն ռազմական ոլորտը, ապա այն ինչ ունենք հիմա՝ կոչվում է հիբրիդային պատերազմ, որը վարվում է տեղեկատվական գրոհներով, դիպուկահարներով, հետախուզա-դիվերսիոն խմբերով, հրետանային հաշվարկներով ու անօդաչու թռչող սարքերով։

Այնպես որ, հանգստացե՛ք, որովհետև ոչ մի նոր բան չի ասսվել ու ոչ մի կտրուկ փոփոխություն չի եղել։ Միակ փոփոխությունն այն է թերևս, որ ոմանց աչքերը սկսել են բացվել ու նրանք սարսափել են, որ ակտուալ իրականությունը էապես տարբերվում է պատրանքների աշխարհից։

Wednesday, December 16, 2015

Աստված, ազատիր մեզ այսպիսի ընդդիմությունից, իսկ իշխանությունների հետ մի կերպ ինքներս էլ յոլլա կգնանք


Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա, երբբ հետևում է մեր վայ ընդդիմության վերջին երկու շաբաթների գործունեությանը։ Տպավորություն է, որ գործող ընդդիմադիր դաշտը ձևավորվել է Հայաստանով անցած շրջիկ կրկեսի անձնակազմից։ Մասնավորապես՝ դրա ծաղրածուներից, որովհետև այն, ինչով հիմա զբաղված է ընդդիմությունը դժվար է բնութագրել այլ կերպ, քան ժողովրդին ձեռք առնել։


Կոնգրեսսի կռոճոնները ԱԺ-ում ու ԿԸՀ-ում են բենեֆիսներ անում՝ Զուրաբյանի Ղեկավարությամբ։ Րաֆֆին ազատության հրապարակում է ի ցույց դնում սպիտակ տենդի ողջ հմայքը։ Փոստանջյանը ԱԺ-ի նիստերի դահլիճն է վերածել քաղաքական պոռնոգրաֆիայի ցուցահանդեսի։ Դաշնակներն հերթական անգամ ապացուցում են, որ չունեն իրենց հավասարը՝ <<դեմ ըլլալով՝ կողմ լինելու>> կոնցեպցիայի կյանքի կոչման հարցում։ ՕԵԿ-ը շտապում է միանալ ՍԴ դիմելու ստորագրահավաքին՝ նախորոք համոոզվելով, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակ երաշխավորված չի լինելու։ Ուրիխանյանն էլ իր հերթին ա մաչոյական-պաթոսի անկրկնելի ցուցադրություններ ապահովում։ Դե մնացած մանր-մունրներից չխոսենք էլ․․․

Մեր իշխանությունները լավը չեն ու այս արցում երկու կարծիք լինել չի կարող, բայց մարդ փշաքաղվում է անգամ տեսականրեն պատկերացնելով, որ այս վատ իշխանությունների փոխարեն ուժն անցնի դրանց այլընտրանքի՝ վերանշյալների ձեռքը։ Ու հենց սա է մեր արդի Հայաստանի ամենամեծ խնդիրը․ ունենալով անառողջ իշխանություն, որպես այլընտրանք ունենք պարզապես պաթոլոգիկ շեղումներ ունեցող ընդդիմություն։ Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ ընդդիմությունը չի բալանսավորում ու բարելավում իշխանություններին։

Միակ հույսը մնում է 2017 թվի խորհրդարանական ընտրությունները, երբ այս խեղկատակների ժողովը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե իր մեծ մասով կանէանա քաղաքական դաշտից՝ ասպարեզ բացելով ավելի ադեկվատ ուժերի համար, որտեղ գոնե նորմա չէ սադո-մազոխիզմն ու պայքարի իմիտացիան։

Tuesday, December 15, 2015

Նա, ով ոգևորվում ԱՄՆ ու ցանկացքած այլ դեսպանատան միջամտությունից մեր ներքին հարցերին, ոչ թե ընդդիմադիիր է, այլ դավաճան


Առողջ բանականությունը հրաժարվում է նորմալ վերաբերվել այն երևույթին, երբ տարատեսակ քաղաքական ուժեր, հասարակական ակտիվիստներ ու որոշ սովորական քաղաքացիներ հրճվելու աստիճան հիանում են ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից, որի տեքստում ակնարկվում է այն, որ Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

Դիսսոնոնասը էլ ավելի է սրվում, եթե հաշվի առնենք, որ նման հրճվվանք դրսևորում են որպես կանոն նրանք, ովքեր օրնիբուն աղաղակում են ինքնիշխանության ու անախության մասին, մեղադրում են այլոց ստրուկ լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։ Մինչդեռ, հարց է առաջանում, թե ո՞վ ես դու, եթե ոչ ստրուկ, երբ հրճվում ես, որ ներքին հարցերիդ ներգրավվում են երկրորդ ու երրորդ պետություններ։
Սկզբունքային նշանակություն չունի, թե ով է ներգրավվողը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, թե Քոթ Դիվուարը։ Նշանակություն ունի, որ ցանկացած ներքաղաքական գործընթացը մեր ներքին գործն է, որը պետք է լուծենք ներքին ուժերով։ Դրսի միջամտությունը երբեք ու ոչ մի հանգամանքում չի լինում հանուն մեզ ոււ մեր շահերի։ Դա լինում է միայն այդ պետության շահերից բխելով։

Նույն ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հրճվողներին կուզենայի հարցնել, թե ո՞ւր էր Ձեր դեսպանատունը նախորդ ընտրություններին, այդ ի՞նչ փոխվեց այս մի քվեարկությունում, որ ԱՄՆ-ը սկսեց անսպասելիորեն նկատել ինչ-ինչ խախտումներ։ Եթե խոսքը գնում է իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներին սև ցուցակ մտցնելու մասին, ապա ինչո՞ւ հենց հիմա սկսեցին նկատել այդ որոշ ներկայացուցիչների անիրավությունները։ Կարո՞ղ է մինչև այս սուրբ էին ու անմեղ գառների պես էին։ Ամենևին ոչ։ Պարզապես, ԱՄՆ-ը այս խառը ժամանակներում շարունակում է անել այն՝ ինչ միշտ է արել․ պաշտպանում է իր շահերը ու փորձում է չեղած տեղից ազդեցության նոր լծակ ունենալ ՀՀ իշխանությունների վրա։

Իսկ հորթական հրճվանք դրսևորողները այս հարցում հաճապ չեն էլ գիտակցում, որ իրենց արածըը ոչ թե ընդդիմադիրին հարիր բան է, այլ դավաճանին։ Սեփական տանդ վրա դրսից մարդ բերել չի կարելի։ Չի կարելի նաև հրճվել, եթե այդ դրսի մարդը առանց քո բերելու է քիթը խոթում քո ներքին հարցերի մեջ։

Thursday, December 10, 2015

Մեդվեդևը խոստովանել է, որ Սու-24-ի խոցումը պատերազմի առիթ էր․ ինչու իրականում Ռուսաստանը չի հարվածում Թուրքիային

Երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սու-24-ի կործանումն ինքնին պատերազմի առիթ էր ու հետո երկարուձիգ պարզաբանումներ է տվել, թե այդ դեպքում ինչու չի հայտարարվել պատտերազմ այդ դեպքում։ Սա ի դեպ պահանջում ու ակնկալում են նաև շատ ֆեյսբուքյան օգտատերեր։

Ի հեճուկս ֆեյսբուքյան գիտունների, պետք է միանգամից արձանագրեմ, որ Ռուսաստանը անելու է հնարավորը՝ Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախումից խուսափելու համար։ Ընդ որում, այստեղ իհարկե որոշիչ դերակատարություն է խաղում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինել, սակայն եթե անգամ ինչ որ մի հրաշքով Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս հրավիրեին, միևնույն է, այսօրվա Ռուսաստանը միայն անելանելի դրության մեջ հայտնվելով պատերազմ կսկսեր Թուրքիայի հետ։

Պատճառները առավել քան պարզունակ են․ Ռուսաստանն իրականում այնքան հզոր չէ դեռ, որպեսզի կարողանա նման պատերազմի մեջ մտնել՝ ռիսկի տակ չդնելով իր տարածքային ամբողջականությունն ու առհասարակ գոյությունը։ Ինչ խոսք, ռազմական առումով Ռուսաստանն իհարկե ավելի ուժեղ է քան Թուրքիան, եթե այդ տեսական պատերազմում միայն Թուրքիան ու Ռուսաստանը լինեն, բայց Ռուսաստանը բացարձակապես անզօր կլինի պայքարել ողջ այն խնդիրների դեմ, որոնք ի հայտ կգան ռուսական ողջ տարածքով մեկ, եթե իրոք պատերազմ սկսվի Թուրքիայի հետ։

Եթե քննարկենք նման պատերազմի տեսական հավանակնությունը, ապա երբեք ու ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ այն պարզ փաստը, որ Ռուսաստանի բնակչության մոտ 20 տոկոսը մաքուր թյուրքական է ու այդ շերտում պանթուրքիստական տրամադրություններով զանգվածներն ամենևին քիչ չեն։ Ու վստահ եղեք, առաջին բանը, որ Թուրքիան անելու է պատերազմի սկսելուց հետո՝ մոբիլիզացնելու է հենց այդ զանգվածներին Ղրիմում, Թաթարստանում և Հյուսիսային կովկասում։

Իսկ հիմա եկեք դատենք սթափ․ ի՞նչ եք կարծում, այսօրվա Ռուսաստանն ունի՞ այն պոտենցիալը, որպեսզի առանց միջուկային սպառազինության կիրառության կարողանա միաժամանակ մարտնչել Թուրքիայի կես միլիոնանոց ու լավ մարտունակ բանակի հետ մի ճակատում և վարի 3 պարտիզանական պատերազմներ՝ սեփական բնակչության դեմ՝ երկրի երեք տարբեր կետերում։ Իհարկե չի կարող, ռուսական պետական մեքենան չի դիմանա նման ճնշման ու պարզապես փուլ կգա։

Հարկ է հասկանալ, որ Ռուսաստանը շատ հեռու է Սովետ լինելուց ու միակ պատճառը, որ այսօր Ռուսաստանը նվաճված չէ այլ պետությունների կողմից՝ Ռուսաստանի միջուկային զենքն է, իսկ միջուկային զենքը ռեքգիոնալ կոնֆլիկտների ու առավել ևս՝ սեփական երկրում անկարգությունները հանդարտեցնելու համար օգտագործելը կարելի է հանգիստ բացառել։

Wednesday, December 9, 2015

Զարուհի Փոստանջյանը ոչ թե Լիսկայի կեղծ հուղարկավորության մասին պետք է մտածի, այլ գործող ընդդիմադիր կուսակցությունների

Երեկ ԱԺ-ում մայմունության անկրկնելիի բենեֆիս էր։ Հատկապես աչքի էր ընկնում Փոստանջյան Զառան, ով մեկ կոչ էր անում գործող իշխանվորների խրտվիլակներ այրել, մեկ առաջարկում էր կազմակերպել Լիսկայի կեղծ հուղարկավորություն։ Ինչպես ասվում է՝ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Մեծ հաշվով, Զառայի երեկվա ներկայացումը գործող ընդդիմադիրների լակմուսային թուղթն է, որը շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ ցանցառության աստիճանի են անլրջացրել նույն Րաֆֆին ու իր կուսակիցները, ՀԱԿ-ը՝ իր հիստերիկ ինտելիգենտներով, Հիմնադիր խորհրդարանն իր ձախողակների համույթով․․․

Իրականում, եթե ինչ որ մեկի հուղարկավորության մասին պետք է մտածվի, ապա դա միանշանակ ՀԱԿ-ՀԺԿ-ի, Ժառանգության, Ազատ Դեմոկրատների ու ՕԵԿ-ի հուղարկավորության թեման պետք է լինի, որովհետև այս պահի դրությամբ բացարձակ ակնահյատ է, որ նշված կուսակցություններին միայն հրաշքը կօգնի հայտնվել մյուս գումարման խորհրդարանում։ Դա բացառվում է, որովհետև հատկապես վերջին տարում դրանց գործունեությունը էապես չէր տարբերվում իր պրոդուկտիվությամբ այն մայմունությունից, ինչ անում էր Փոստանջյանը երեկ՝ ԱԺ-ում։

Թերևս, նոր սահմանադրության անցկացման միակ խերը հենց դա է, որ այս ցանցառ ու անպատասխանատու մարդկանցով հագեցած ուժերը կլքեն քաղաքական թատերաբեմը՝ զբաղեցնելով նույն սանդղակը, որն այժմ զբաղեցնում է Հայրիկյանը։ Այդ ուժերի որոշ ներկայացուցիչներ իհարկե կփորձեն ադապտացվելով նոր պայմաններին՝ անցնել այլ քաղաքական ուժերի դրոշների տակ, բայց մեծ հաշվով, կարծում եմ, որ թվարկված կուսակցությունների քաղաքական կյանքին մնացել մոտ 2 տարի, իսկ էստաֆետը կվերցնեն այն ուժերը, որոնք կհրաժարվեն գիտակցված պարտության գնալու ավանդական մարտավարությունից։

Friday, December 4, 2015

ԱՄՆ-ը ասպարեզ է նետում Իրաքի քրդերին, որպեսզի փրկի Թուրքիայի դեմքը

Իրաքի քրդերը հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Ըստ Իրաքի քրդական ինքնավարության խորհրդարանի էներգետիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Շերկո Ջավդաթը հայտարարել է, որ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից ցուցադրված արբանյակային ու ԱԹՍ-ներով արված կադրերում քրդական նավթատարներ են։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ, ռուսական կողմը պնդում էր, որ դրանք թուրքական են ու պատկանում են Էրդողանի ընտանիքին։

Այս նոր զարգացման գլխավոր պատասխանատուն անկասկած Միացյալ Նահանգներն են, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ուղղակիորեն սատարել իրենց թուրք դաշնակցին, ուստի ասպարեզ են նետել իրենց խամաճիկներին, իսկ իրաքյան քրդերը Ամերիկայի գլխավոր խամաճիկներից են Մերձավոր արևելքում։ Ուստի զարմանալի չէ, որ առաջին հայացքից թուրքերի ոխերիմ թշնամի իրաքյան քրդերը անսպասելիորեն գալիս են օգնության էրդողանին։

Դեռ Իրաքյան պատերազմից անմիջապես հետո, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել էր, որ իրենց հիմնական խաղաքարտը դառնում են քրդերը ու ԱՄՆ-ը անթաքույց մանիպուլացնում էր թե՛ քրդերին, թե՛ տարածաշրջանային տերություններին՝ Ազատ Քուրդիստան ստեղծելու հեռանկարով։ Բացի այդ աբստրակտ գաղափարից, ամերիկացիներն ամբողջովին հպատակեցրել են Իրաքի քրդերի վերնախավին՝ հնարավորություն տալով նրանց տնօրինելու Մոսուլի ու Քիրքուքի նավթահանքերից ստացվող հսկայական եկամուտների մի մասը, այնպես որ, Իրաքյան քրդերի վերնախավը ԱՄՆ-ի հլու-հնազանդ կամակատարն է ու եթե նրանց կարգադրվի մորթել իրենց սիրիական ցեղակիցներին, նրանք պատրաստակամ կկատարեն դա էլ, այնպես որ, ոչ մի զարմանալու բան չկա, որ հիմա նրանք սատարում են նւյն այն թուրքիային, որ կոտորում է իրենց ցեղակիցներին ու հենց իրենց՝ պարբերաբար օդային հարվածներ հասցնելով Փեշմերգայի դիրքերին ու բազաներին։

Սակայն մեծ հաշվով, սա ոչինչ չի փոխում։ Դատելով Պուտինի վճռականությունից, նա որոշել է մինչև վերջ գնալ ու հույսը բնավ միջազգային հանրության արձագանքի վրա չի դրել։ Կարծում եմ, արդեն ամենամոտ օրերս, մենք կտեսնենք ռուս-թուրքական հարաբերությունների հետագա վատթարացում։

Thursday, December 3, 2015

Սերժ Սարգսյանի հարցազրույցը վկայում է այն մասին, որ ձերբակալված զինված խումբը իրոք հսկայական վտանգ է ներկայացրել

Լրատվամիջոցներին տված իր ծավալուն հարցազրույցի ամենավերջում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև օրերս Նորք Մարաշում ու Հայաստանի տարբեր մարզերում անցկացված ձերբակալությունների թեմային, որոնց արդյունքում բացահայտվել ու կալանովրվել էր զինված ցանց, որը պլանավորում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում։

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չի ծավալվել նախաքննության ընթացքի վերաբերյալ, սակայն արդեն իսկ այն փաստից, որ նա անդրադառնալով հարցին, համեմատել է խմբի ներկայացրած պոտենցիալ վտանգը Հոկտեմբերի 27-ի հետ, արդեն շատ բանի մասին է խոսում։ Մասնավորապես, նախագահը հռետորական հարց է հղել, թե պատկերացնո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ինչ է նշանակում միլիոնանոց քաղաքի պարագայում տասնյակ նռնակներ պայթեցնել ու 11 ինքնաձիգներ կիրառել։

Իհարկե, ցանկացած հարցում կարելի է դրսևորել որոշակի թերահավատություն, բայց երբ ինչ որ կազմակերպված խմբի մոտ հայտնաբերում են այդքան զենք, ընդ որում, զինանոցի զգալի մասը պայթուցիկներ են և զրահապատ տեխնիկայի ու շինությունների խոցման համար նախատեսված նռնականետներ, և դա էլ հերիք չէ, այդ դեպքի մասին մեկնաբանություն է արվում երկրի նախագահի մակարդակով, ուրեմն ամեն ինչ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացնել որոշ ֆեյսբուքյան գիտունիկներ։

ԱԱԾ-ն և այլ ուժայինները դեռ չեն ծավալվում շատ, բայց վստահ եմ, որ այս պահի դրությամբ միայն հիմարը չի հասկանում, թե իրականում ինչ է կանխվել ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից։

Tuesday, December 1, 2015

Սեֆիլյանի խառնակչությունը շարունակվում է․ միայն բանականությունից զուրկ մարդը կզորակցի այս ավանտյուրիստին


Ինչպես հավանաբար տեղյակ եք, հերթական խառնակչոությունն է պլանավորել Ժիրայր Սեֆիլյանը, ով հերթական փառահեղ անհեթեթությունն է կազմակերպել ու պատրաստվում է իր կողմնակիցներին փողոց հանել՝ «Համազգային մոբիլիզացիայի» դրոշների ներքո։

Բնականաբար, ոչ մի համազգային բան էլ չի ակնկալվում ու հերթական անգամ մի քանի լուսանցքից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչ(ք)ներ փողոց են հանելու մի 100-200 կողմնակից ու ամեն գնով ջանալու են ինչ որ մայմունություն անել, որ այդ աղմուկի ներքո չերևա իրենց խղճուկությունը։

Իրականում, այս ամենն արդեն իրոք ձանձրացրել է։ Եթե հետհայացք գցենք, կտեսնենք, որ տարեսկզբից միակ բանը, ինչում հաջողել է Սեֆիլյանն՝ իր անվան աղանդավորական խմբակի հետ, դա տարատեսակ խառնակիչ ու նույնիսկ ավանդական մարգինալների համար չափազանց ծայրահեղական քայելրի գնալն էր ու ինչն է միավորել բոլոր այդ ակցիաները՝ անհետևողականությունն ու կիսատությունը։

Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ սկզբում Փակ Շուկա էր փրկում․․․ կիսատ թողեցին։
Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ գնում է Արցախում իրենց տափուկ քարոզչությունն անելու, բայց արդյունքում բախում ու սկանդալ հրահրեցին։ Դե իսկ բոն գործը․․․ կիսատ թողեցին։
Սեֆիլյանն ու իր մանկլավիկներն այնուհետև ձեռնամուխ եղան «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ցնդաբանությանը և բնականաբար կրկին կիսատ թողեցին։
Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ Բաղրամյանում էլ եղաղ, բոլորին խառնեցին ու կռվացրեցին, դավաճան կնքեցին, վերջում էլ՝ ինչպես միշտ կիսատ թողել ով ամեն ինչ, մտան իրենց բները։

Հիմա Սեֆիլյանն իր մանկլավիկների հետ հերթական անգամ որոշել է «փրկել հայրենիքը» ու հանրահավաք է անում։ Դա նրանց սահմանադրական իրավունքն է իհարկե, իսկ մեզանից հասնում է չմոռանալ բանականության մասին և մեկընդմիշտ հասկանալ, որ նման անսկզբունք ու անհետևողական ավանտյուրիստ դրոշակակիրները անդունդից բացի, ուրիշ տեղ ուղղորդել չեն կարող։