Friday, December 29, 2017

Պարգևատրում՝ քաղաքական ենթատեքստով. Հովհաննես Հովսեփյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ է շնորհվել



Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ շարքային նախատոնական պարգևատրում է՝ առանց որևէ քողարկված ենթատեքստերի, սակայն իրադարձությունն այդքան շարքային չի երևում, եթե հաշվի ենք առնում նոր Սահմանադրությամբ նախատեսված վերահսկողական ծառայությունների միավորման փաստը:

Ու հենց այս ենթատեքստում էլ խիստ հետաքրքիր է դառնում Հովսեփյանի պարգևատրումը նման աստիճանի մեդալով: Կարելի է ենթադրել, որ երբ այդ միավորումը լինի, զուտ հռետորական է դառնում այն հարցը, թե ում են վստահելու նոր միասնական մարմնի ղեկավարումը:

Wednesday, December 6, 2017

Հայկազ Բաղմանյանն առաջին ծիծեռնակն էր

Похожее изображениеԲաղմանյանն առաջին ծիծեռնակն էր (թող ինձ ներեն ծիծեռնակները), ու ես կարծում եմ, որ դեռ էլի մի քանի օդիոզ գեներալների գլուխներ են թռչելու մինչև 2018 թվականը։ Սկզբունքորեն չեմ ուզում վերստին կրկնել այն բազմաթիվ ու բազմապիսի փաստարկները, թե ինչու պետք է Բաղմանյանը պաշտոնանկ արվեր, որովհետև դրա մասին շատ է խոսվել։ Թերևս արժի միայն նշել, որ շատ քիչ հավանական է, որ առաջնորդվեն հանրային պահանջով ու Բաղմանյանի նկատմամբ որևէ սանկցիա ու պատժամիջոց կիրառեն՝ պայմանով, որ Բաղմանյանը պոզերը չի տնկի ու չի սկսի սաբոտաժ ու առավել ևս՝ հակաիշխանական զեղումներ։ Ըստ իս՝ կոմպրոմիսը հենց դրանում եղել է․ գեներալներն առանց ավելորդ աղմուկի ու կոնվուլսիաների գնում են թոշակի ու ստանում են ինդուլգենցիա՝ գործած մեղքերի համար։
Վերադառնանք բաղմանյանա-խաչատուրովական պելյադայի հետագա ճակատագրին։ Վաղուց արդեն աներկբա փաստ է, որ բանակի զարգացման ու առավել ևս՝ այն արմատական ռեֆորմների կայացման համար, որոնք ակտուալ են հիմա, գլխավոր խանգարող հանգամանքները բանակային վերնախավում ոսկրացած ու ճարպոտած, գեներալական կոչումով մի քանի հանգույցներն են։ Նրանք մարմնավորում են արխաիզմ ու ռեգրես, ուստի նրանցից ազատվելն օրվա հրամայական է ազգային անվտանգության տեսանկյունից էլ, Սերժ Սարգսյանի հետագա ռազմավարության տեսանկյունից էլ։
2018-ին ընդառաջ Սարգսյանը խնդիր ունի երաշխավորելու ուժային կառույցների տոտալ լոյալությունն ու պրոֆեսիոնալիզմը, իսկ մյուս կողմից էլ խիստ կարևոր է, որպեսզի դաշտում նա միակ մարտիկը չմնա։

Նաև այս տեսլականի կոնտեքստում է տրամաբանական, որ գործողությունների քարտ բլանշ է տրվել Վիգեն Սարգսյանին․ չէ՞ որ նույն Բաղմանյանին կարելի էր պաշտոնանկ անել ոչ պակաս մեծ շուքով, բայց այնպես, որ փառքի դափնիները գնային Սերժ Սարգսյանին, սակայն արվեց այնպես, որ հանրությունը հստակ հասկանա, որ այդ որոշումն առաջ է տարվել հենց Վիգեն Սարգսյանի կողմից, ասել է, թե՝ Բաղմանյանին «գործից հանել է» Վիգեն Սարգսյանը։ Նման մատուցումն ավելացնում է պաշտպանության նախարարի թե՛ քաղաքական կշիռը, թե՛ հանրային համակրանքի սանդղակը։ Ինչ մնում է գեներալական աստղերով մյուս «ծիծեռնակներին», ապա կարծում եմ, որ մինչև գարուն էական ափդեյթ կլինի ու հատկապես՝ գլխավոր շտաբի առանցքային հանգույցներում։

Wednesday, November 15, 2017

«Դասադուլ» դիվերսիոն գործողությունը տապալվեց․ ձախողումների շղթան շարունակվում է

Картинки по запросу ԴասադուլԱյսպիսով՝ կարելի է արդեն արձանագրել, որ տարկետման հարցի շուրջ կազմակերպված «Դասադուլ» հատուկ դիվերսիոն գործողությունը տապալվեց։ Այն տապալված էր արդեն երեկ, երբ ուսանողները դասադուլ հայտարարեցին, ինչից հետո իրադարձությունները սկսեցին էժան կրկես հիշեցնել․ մի քանի ժամ տևած դասադուլից մարդ վատացավ, այսօր Բաղրամյանը փակեցին ուղիղ 15 րոպեով, իսկ հետո ցրվեցին, օրենքն ընդունվեց․․․ Կարծում ենք, որ այս փուլում արդեն բոլորի համար ակնհայտ է, թե ովքեր էին քաղաքական այս կարճ բենեֆիսի իրական բեմադրողները։ Տարակուսանք է առաջացնում թերևս այն, որ անգամ մարդավարի չէին բարեհաճել քողարկել այն բոլոր սպիտակ թելերը, որոնցով այս գործընթացի լեյտմոտիվ դեմքերն ու մոխրագույն կարդինալները կապակցված են իրար․․․ Ինչևէ, առավել հետաքրքիր են ձախողման պատճառները։ Թվում է, թե շատ հարմար թեմա էր ընտրվել, որպեսզի սոցիալական այնպիսի շարժում ձեռնարկվեր, որը կսասաներ Սերժ Սարգսյանի թիմի դիրքերը, բայց այս խաղը ձեռնարկողները լավ չէին հաշվարկել իրենց խաղաքարտերն ու դրույք անելով տարկետման հարցի միայն էմոցիոնալ կողմի վրա՝ մոռացել էին մի շատ կարևոր բան։ Այո՛, բանակին վերաբերող ՑԱՆԿԱՑԱԾ հարց բարձր էմոցիոնալ ֆոն ունի մեր ժողովրդի համար, բայց ամեն հարց չէ, որ միանշանակ ընկալում ունի։ Նույն տարկետման հարցը հենց դրանցից է։ Այո՛, կան մարդիկ, ովքեր առաջին հերթին էմոցիոնալ մտածողություն են ցուցաբերում ու սկսում են բողոքել, դասադուլներ անել, հիասթափված արտագաղթել ու չարանալ, երբ խոսքը գնում է տարկետման մասին։ Դրանք առավելապես այն մարդիկ են, ովքեր տարկետման համակարգի շահառուներն են, նրանց հարազատներն ու, միանշանակ, բոլոր այն մարդիկ, ովքեր պլանավորում են տարկետման միջոցով խուսափել զինվորական ծառայությունից։ Սակայն կա մարդկանց մեկ այլ, ոչ պակաս մեծ խումբ, որը նույնքան էմոցիոնալ մտածողություն է ցուցաբերում ու համարում է, որ անարդար է, որ մեկը ծառայի, իսկ մյուսը, գիտնական խաղալով, խուսափի ծառայությունից, արդարացված չէ համարում, որ հազարավոր տղաներ խրամատներում իրենց կյանքը վտանգեն, մի քանի հարյուր գանգրահեր, մորուքավոր տղաներ ու հիփսթեր աչոնիկներ ազգափրկիչ խաղան ու խոսեն արդարությունից։ Էլ չխոսենք այն մասին, որ շատ պարզ իրողություն կա․ տարկետումը վերացնել առաջարկողներն ունեն երկաթբետոնե արգումենտատիվ բազա ու բացի էմոցիոնալ մանիպուլյատիվ հնարքներից՝ կարողանում են բերել փաստեր, թվեր ու տրամաբանական առաջարկներ, ինչը բացարձակ չի ստացվում տարկետման պահպանման կողմնակիցների մոտ։ Մի խոսքով՝ օպերացիան տապալվեց, ու սա հերթական, բայց ոչ վերջին ձախողումն էր։ Եվ մինչ ոմանք փորձում են սրանում տեսնել սոսկ Վիգեն Սարգսյանի դեմ ուղղված դիվերսիոն գործողություն, իրականում հարվածի գլխավոր հասցեատերը Սերժ Սարգսյանն էր։ Հարվածն էլ, ըստ ամենայնի, վերջինը չէր, բայց եղածները մեծ հավատ չեն ներշնչում, որ հաջորդներն ավելի հաջողակ կլինեն։

Friday, November 10, 2017

Ովքեր են «Դասադուլ» օպերացիայի իրական տիկնիկավարները․ նախապատրաստվում է բախում

Երևանում շարունակվում է 2017-ի աշուն-ձմեռ քաղաքական եթերաշրջանի գլխավոր դիվերսիոն օպերացիան, ու այսօր արդեն կարելի է հասկանալ, թե ովքեր են դրանում ներգրավված մարիոնետների տիկնիկավարներն ու ինչ հաշվարկներով են առաջնորդվում։ Հետաքրքրականն այն է, որ անունները սկզբունքային նշանակություն չունեն, ու ամենևին պարտադիր չէ, որ գլխավոր տիկնիկավարը հայկական անուն-ազգանուն ունենա։ Սակայն էական է, որ այս անգամ այդ չարաբաստիկ տիկնիկավարներն ավելի լավ են պատրաստվել դիվերսիոն օպերացիային ու ավելի լուրջ կադրային և մարտավարական մշակման փուլով են անցել, քան դա «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքում էր կամ էլ տխրահռչակ Սասնա ծռերի։
Image may contain: 3 people, people standing
Անուններն էական չեն, որովհետև անհատների ուժերից վեր է նախաձեռնել մի բան, որտեղ իրենց ռեսուրսները կմիավորեն Սասնա ծռերի խմբակի անդամները, ՕՐՕ-ական ակտիվն ու ԵԼՔ-ը։ Միակ մտահոգիչ փաստն այն է, թե ինչու են այդքան անզգույշ գտնվել ու նոր «Մաքսիմ Սարգսյան ու Վաղինակ Շուշանյան»-ի քասթինգի արդյունքում ընտրել ակնհայտորեն իրենց վրա մատնանշող մարիոնետների, ինչպիսին ԵԼՔ-ական պատգամավոր Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն է։ Սա իրոք տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, թե ինչ հաջող ընտրություն է կատարված մյուս գլխավոր մարիոնետի՝ Դավիթ Պետրոսյանի մասով․ հա՛մ ծառայած է, հա՛մ Ապրիլյանին է կամավորագրվել, հա՛մ լավ ուսանող է։ Էլ չխոսենք այլ կերպարների մասին, ովքեր այս երկուսի ստվերում մի քիչ աննկատ են մնում, բայց նրանց մեջ էլ կարելի է գտնել վերոնշյալ քաղաքական ուժերի համակիրների ու երիտակտիվի ներկայացուցիչների։
Ինչևէ, այս փուլում արդեն հասկանալի է, թե ինչ դրույք են արել տիկնիկավարները․ առաջին փուլում ստեղծում են բողոքի ալիք՝ երիտասարդության համար հասկանալի ու ընկալելի էմոցիոնալ հարցի շուրջ (տարկետում չի լինելու, բոլորիս բանակ են տանելու), երկրորդ փուլում ցույց են տալիս «ռեժիմի» հետ բանակցելու անիմաստությունը (տապալված հանդիպումները Լևոն Մկրտչյանի, Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ), իսկ երրորդ փուլում արդեն պետք է տեղի ունենա էսկալացում, որն իմպուլս կհաղորդի փողոցային պայքարին ու ավելի կմասսայականացնի այն։ Միջազգային փորձն ու գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները հուշում են, որ դա հնարավոր է միայն բախման դեպքում, երբ մինչև այդ փիառված «պուպուշ ու խելոք այդ երեխաներին» կծեծեն/կնեղեն/ռեպրեսիաների կենթարկեն։ Իդեալական տարբերակում լավ կլինի, որ դա տեղի ունենա ուղիղ եթերով՝ տեսախցիկների առջև, բայց եթե անգամ այդպիսի հնարավորություն չստեղծվի ոստիկանության կողմից, միշտ կարելի է կազմակերպել բեմադրություն, ու արդեն կապտուկներով ու քերծվածքներով մարիոնետները կսկսեն տեսախցիկների առջև պատմել, թե ինչպես անհայտ անձինք իրենց բռնության ենթարկեցին ու սպառնացին, որ ակցիաները չդադարեցնելու դեպքում ավելի վատ կլինի։ Ընդ որում՝ չի բացառվում, որ տիկնիկավարները վաղօրոք չզգուշացնեն էլ իրենց մարիոնետներին, որ հանուն «սուրբ գործի» անհրաժեշտ է ծեծ ուտել, և վերջիններս ամենայն անկեղծությամբ կարող են հավատացած լինել, որ իրենց իրոք «ռեժիմն է» ծեծել։
Ողջ հարցն այն է, թե ովքեր են այդ տիկնիկավարներն, ու մինչև ուր է հասնում մարիոնետների բուրգի գագաթը։ Իսկ հարցերի հարցն այն է, թե հանուն ինչի է այս ամենն արվում և արվում հենց հիմա։ Կրիմինալիստիկայի մեջ մի հայտնի սկզբունք կա՝ միշտ փնտրեք, թե ում է սա ձեռնտու։ Դա դեռ այդքան ակնառու չէ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ ի վերջո ռուսական «գազային» հետք է հայտնաբերվելու, իսկ շահողների կաբինետները լինելու են հենց պետական համակարգում ու դրա ոչ ամենացածր էշելոններում։

Tuesday, November 7, 2017

Կարեն Կարապետյանին նեյտրալիզացնելու են Գագիկ Ծառուկյանով

Картинки по запросу գագիկ ծառուկյան կարեն կարապետյան

Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքական ողջ համակարգն ու պետական ապարատը շունչները պահած սպասում են 2018 թվականին, որպեսզի հասկանան, թե, այնուամենայնիվ, ով է լինելու ՀՀ վարչապետ, իսկ ովքեր՝ փոխվարչապետներ։ Այս փուլում արդեն կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ վարչապետի հարցը որոշված է, ու այդ պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը։ Կարելի է ասել, որ այս հարցում ինտրիգ այլևս չկա էլ։ Միակ ինտրիգային գործոնը Կարեն Կարապետյանի քաղաքական հետագա կարիերան է, ու կախված նրանից, թե որ սցենարը կընտրվի Կարապետյանի համար, պարզ կլինի, թե ովքեր են լինելու 3 փոխվարչապետները։
Նոր սահմանադրությամբ ՀՀ Կառավարությունն ունենալու է 3 փոխվարչապետ։ Այս պահին կարելի է վստահ փաստել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ 2018-ին իրեն ու ՀՀԿ-ին մեղադրեն ավտորիտարիզմի մեջ, ուստի մեծ հավանականությամբ, կձևավորվի կոալիցիոն կառավարություն Ծառուկյան դաշինքի ու ՀՅԴ-ի հետ։
Եթե հիմք ընդունենք այս հիպոթեզը, ապա, ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանը կնշանակվի առաջին փոխվարչապետ, ինչպես արդեն քանիցս գրվել է մամուլում, որպեսզի հնարավորինս անցավ իրականացվի այս վերադասավորումը, որպեսզի դա չընկալվի որպես պառակտում ու չհարվածի Կարապետյանի ամբիցիոզ իմիջին։

Մյուս փոխվարչապետը կլինի Ծառուկյան դաշինքից։ Դա, ամենայն հավանականությամբ, լինելու է հենց Գագիկ Ծառուկյանը, ով հանդես կգա որպես Կարապետյանի հակակշիռ ու բալանսավորող տարր։ Այս երկուսի մրցակցությունը/դիմակայությունը թույլ կտա Սերժ Սարգսյանին պահպանել իշխանության իր հեգեմոնիան ու խուսանավման բավականին լայն միջանցք կստեղծի վերջինիս համար։ Եթե անգամ Ծառուկյանն անձամբ չլինի փոխվարչապետ, ապա ԲՀԿ-ն, միևնույն է, ունենալու է այդ պորտֆելը։ Ողջ հարցն այն է, թե ով կստանա այն։ Օբյեկտիվ գնահատումը ցույց է տալիս, որ քաղաքական այս թիմից միակ մարդը, ով ունի բավարար քաղաքական կշիռ ու ազդեցություն՝ այս կոնֆիգուրացիայում դեր ստանալու համար, դա Իշխան Զաքարյանն է, ուստի երկրորդ փոխվարչապետը կլինի կա՛մ Ծառուկյանը, կա՛մ Զաքարյանը։

Վերջապես, երրորդ փոխվարչապետը լինելու է ՀՅԴ-ից։ Դա չի լինելու Արծվիկ Մինասյանը՝ հաշվի առնելով, որ վերջինս ոչ այնքան հարթ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ։ Բացի դրանից՝ ՀՅԴ-ում բարդ սուբորդինացիոն բուրգ է, ու քիչ հավանական է, որ Արծվիկին պատրաստվում են միակի ու անփոխարինելիի շղարշ տալ։ Հավանական դաշնակցական թեկնածուներ մնում են Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռոստոմյանը։ Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը փոխվարչապետի երրորդ պորտֆելն ուզում է վստահել հնարավորինս «անշառ» ու քիչ պրոբլեմատիկ մեկին, ապա, մեծ հավանականությամբ, դաշնակ վարչապետացուն լինելու է Աղվան Վարդանյանը, ով այդքան կոնֆլիկտային չէ, որքան Ռոստոմյանը, ու երիցս ապացուցել է իր լոյալությունը։

Saturday, November 4, 2017

Առանց վարձատրության ակԾիվիզմի հավես չկա․ ո՞ւր են կորել փողոցային ակցիաների «աստղերը»

Ասում են՝ ճտերին աշնանն են հաշվում։ Հայաստանյան ներքաղաքական իրականությունում այս հայտնի խոսքը ևս կիրառելի է։ Հիրավի, Անդրիասի ճտերին աշնանն է պետք հաշվել։ Նկատե՞լ եք, որ ինչ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է անազատության մեջ, շեշտակի նվազել են փողոցային ակցիաների երբեմնի «աստղերի» բենեֆիսների քանակը։

Իրականում, դա բավականին զավեշտալի է, որովհետև այս երիտասարդ աչոնիկներն ու տղուկները մի պահ ջանք ու եռանդ չէին խնայում՝ մերժելու որևէ առնչություն ունենալը ադիոզ Անդրիասի հետ, թե բոլոր բողոքի ակցիաներին ու հանրային միջոցառումներին՝ սկսած տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների, ներառած Աֆրիկյանների շենքի քանդումը, Պուտինի այցի օրվա ցույցերը, Էլեկտրիկ Երևանը, և վերջացրած Սասնա Ծռերի օրերին Խորենացու ու Սարի Թաղի հավաքներով, սրանց բազմիցս, պարբերաբար ու շարունակաբար տեսել են Անդրիասի հետ, իսկ թեթևակի ուսումնասիրությունը պարզապես զռացող էր դարձնում այն սպիտակ թելերը, որոնք կապում էին անդրիասասուն ակԾիվիստներին, իրենց հոգեհոր ու ըստա ամենայնի՝ ֆինանսական հովանավորի հետ։

Այժմ Անդրիասը բերդում է ու ըստ ամենայնի, դեռ երկար է այնտեղ մնալու։ Սա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ մինչև չգտնվի մեկ ուրիշ գործիչ, ով պատրաստ կլինի ֆինանսավորել մի քանի, կամ էլ գուցե մի քանի տասնյակ Չէ Գևարյանների փողոցային չարաճճիությունները, ոչ մեկ հավես չի անելու դուրս գա փողոց ու ինչ-որ բան ձեռնարկի։ Թե չէ խնդիրները ու փողոցային ակցիաների առիթները դույզն ինչ չեն նվազել ո՛չ Երևանում, ո՛չ Հայաստանում։ Ավելին՝ շատ ավելի անկարևոր իրադարձություններից հանրային բողոքի ակցիաներ կազմակերպող կոնտինգենտը, այսօր անհավես է ու բավարարվում է միայն ֆեյսբուքում մեկումեջ լիրիկական-հայհոյախառն ստատուսներ ու մեկնաբանություններ գրելով։


Սա ինչ-որ տեղ տխուր է, եթե հարցին նայենք նույն Անդրիասի տեսնակյունից, ապա բացարձակ չարդարացված ներդրում դուրս եկան։ Մարդը տարիներ շարունակ սարնց պահեց-փայփայեց, Ուկրաինա ուղարկեց՝ մայդանների ժամանակ պրովոկատորությամբ զբաղվելու արագացված կուրսեր անցնելու համար, իսկ այսօր այդ ներդրումը դարձավ լրիվ «մարած աբլիգացիաների» խմբակ, որոնց ռեանիմացման համար արդեն նույնիսկ ֆինանսական հոսքը չի օգնի։ Արդյունքում՝ երիտակտիվիզմի ողջ բեռը մնացել է խեղճ Սանասարյան Դավիթի ուսերին, ում էլ անգամ Ֆլետչերում չսովորեցրին նորմալ-հոդաբաշխ-արտահայտիչ խոսք ասելու կուլտուրային, բայց Սանասարյանի էպոպեան ուրիշ թեմա է, որի մասին կխոսենք հաջորդ դասին։

Wednesday, October 25, 2017

Ավելի լավ է ռուսերեն վատ խոսող ու իրանական գազ բերող Հովիկ Աբրահամյան, քան ռուսերեն լավ խոսող ու ««Գազպրոմի» մարիոնետ» Կարեն Կարապետյան

Մենք երեկ ականատես եղանք մի պարզունակ ու նույնիսկ պրիմիտիվ բլեֆի՝ «Գազպրոմի» ղեկավար Միլլերի կատարմամբ, ով փորձեց որպես մեծագույն ձեռքբերում ու երկնքի մանանա մատուցել այն փաստը, որ այս տարի ևս Հայաստանի Հանրապետությունը գազը ստանալու է 150 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Միլլերը ստում է։ Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը գազը չի ստանում 150 դոլարով։ 150 դոլարով ստանում է 100%-ով նույն «Գազպրոմի» սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը վերջնական սպառողին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, այն մատակարարում է կրկնակի թանկ, ասել է, թե՝ եվրոպական գներով։ Երկրորդ՝ ներկայացնել սա որպես ձեռքբերում և արդյունք նույնն է, ինչ մի մարդ մյուսին հայտարարի, որ այն փաստը, որ ինքը չի ապտակելու նրան, մեծ ձեռքբերում է ու բարեկամության նշան։

Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նա գոնե տեսականորեն պետք է դժգոհ լիներ, քայլեր ձեռնարկեր, առարկեր, վերջիվերջո, ոչինչ չէր անում երեկ՝ բացի ժպտալուց ու Մեդվեդևի հետ խունջիկվելուց։ Այդ մարդը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր, ով, կարծես, չի էլ հասկացել դեռ, որ այլևս Գազպրոմ բանկի փոխնախագահը չէ, այլ հենց ՀՀ վարչապետն է։

Ակամա զուգահեռներ են առաջանում. մի կողմից ունենք ռուսերեն շատ վատ խոսող Հովիկ Աբրահամյան, ում օրոք իրանական գազի բաժինը ՀՀ-ում հասել էր 19 տոկոսի։ Մյուս կողմից ունենք ռուսերեն բավականին լավ խոսող, բարետես նոր վարչապետ, ում օրոք գազի կորուստները «Գազպրոմ Արմենիայի» կողմից արդեն անցել են 30 տոկոսը, իրանական գազի բաժինն իջել է 3 տոկոսով և ով ոչ միայն չի փորձում որևէ կերպ հակասել ռուս կոլեգային ու յուր պատվիրակության անդամներին, այլև պարբերաբար փորձում է հիմնավորել, որ Հայաստանում սպառողի կողմից գազի համար վճարվող եվրոպական գինը միանգամայն արդարացված է ու ռացիոնալ։

Ստեղծված իրավիճակում, եթե հիպոթետիկ հանձնարարական լիներ՝ ասելու, թե որն է ավելի լավ ու նպաստավոր Հայաստանի համար՝ ռուսերենի վատ իմացությամբ, բայց ինչ-որ բան անել փորձող Աբրահամյանը, թե էֆեկտային պիջակներով ու սահուն ռուսերեն խոսող, բայց ռուսներին բացառապես ռևերանսներ անող Կարապետյանը, կարծում եմ՝ ընտրությունը բարդ չէր լինի ու հօգուտ Կարապետյանի չէր լինի։

Thursday, October 19, 2017

Վարչապետի հերթական «Քաջ Նազարությունը»

Картинки по запросу ՎարչապետՎարչապետը նոր հանձնարարական է արձակել։ Այս անգամ էլ հանձնարարել է, որ վերացնեն ճանապարհային խցանումները։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել Քաջ Նազարին։ Ու ամենայն հավանականությամբ կհաղթի Նազարին, որովհետև վերջինիս հանձնարարականները գոնե իրականանալի էին, թեև դա ոչնչով կապված չէր Նազարի հետ։ Իսկ Վարչապետ Նազարի հանձնարականները անիրականանալի են, այդ թվում՝ խցանումներ վերացնելու մասով և դրանում է վարչապետի անձը քիչ կապ ունի։

Պարզ վիճակագրական ու մաթեմամտիկական հաշվարկ՝ հատուկ հանձնարարականների ֆետիշ ունեցողների համար։

Դիցուք՝ կա մի բնակավայր, որի ճանապարհային ցանցի թողունակությունը նախատեսված է ոչ ավել քան 100,000 մեքենա սպասարկելու համար։ Եվ դա այն պայմաններում, երբ մեքենաների հատուկ կայանտեղիներ կան ու փողոցների մի մասը չի շաագործվում երթևեկության համար՝ կարմիր գծերի պատճառով։ Սակայն այդ բնակավայրում կա ոչ թե 100,000, այլ մոտ 300․000 ավտոմեքենա (իսկ Երևանում այս ցուցանիշներն ավելի վատն են, քան նկարագրված է աբստրակտ բնակավայրի մասին այս օրինակում)։

Նման բնակավայրում կարելի է հանձնարարականներ տալ, կարելի է հեկատոմբներ կազմակերպել՝ տրանսպորտի ու խցանումների աստծո պատվին, որպեսզի նա գթասրտություն ցուցաբերի։ Կարելի է անգամ տասնապատկել պետավտոտեսուչների թիվն ու լիազորությունները, բայց խցանումները վերացնել չի հաջողվի։ Նույն այն պատճառով, ինչու չի հաջողվի այնպես անել, որ 1 քառակուսի մետրի վրա 4-5 մարդ տեղավորեն՝ առանց նեղվածք ստեղծելու՝ եղած մակերեսը չի բավականացնի դրա վրա գտնվել ցանկացող օբյեկտների ու սուբյեկտների առկա քանակի համար։

Այդ իսկ պատճառով, հանձնարականներ ու այլ մելոդրամատիկ շոուներ անելու փոխարեն, կարելի է անել երկու բան․

1․ Կա՛մ գոնե Քաջ Նազար լինել ու խոստանալ բաներ, որոնք այսպես, թե այնպես կլինեն՝ հանձնարարականով, թե առանց (խոսքի՝ արևը ծագի արևելքում ու մայր մտնի արևմուտքում)։

2․ Կա՛մ տալ իրավիճակի բուն պատճառները լուծող հանձնարարականներ։ Ասենք՝ Երևանի ճանապարհային ցանցի եռապատիկ ընդլայնում, կարմիր գծերի ու փողոցներում կայանելու արգելք, ստորգետնյա կայանատեղիների մասսայական շինարարություն։ Ի դեպ, եթե հանկարծ այս տարբերակը ոգեշնչող լինի, պետք է հանձնարարիչը ի նկատի ունենա նաև այն, որ հանձնարարելուց զատ, պետք է նաև միջոցներ ճարի և ուղղի նման միջոցներ ձեռնարկելու համար ու այդ միջոցները չեն կարող լինեն նույնքան առեղծվածային ու միստիկ, որքան հանձնարարականներ տվողի բերած ներդրումներն են։

Friday, October 13, 2017

Վարչապետի կարգավիճակում, թե այլ, բայց 2018-ից հետո էլ երկրում իշխելու է Սերժ Սարգսյանը

Картинки по запросу Սերժ Սարգսյան Կարեն ԿարապետյանԵրբ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին ավելի խորքային ենք նայում, ապա պարզ է դառնում, որ անկախ նրանից, թե ֆորմալ առումով ով կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականին, երկրի ռեալ իշխանությունը մնալու է անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի ձեռքում։ Սա բնավ ավտորիտարիզմով չէ պայմանավորված, ոչ էլ ռազմական հեղաշրջում ու խոշոր ներքաղաքական ցնցումներ են լինելու։

Պետք է հասկանալ, որ պետական կառավարման հարցում կամ մի աներկբա աքսիոմ․ ով վերահսկում է ուժային կառույցները, նա էլ իր ձեռքերում է պահում երկրի ռեալ իշխանությունը։ Սերժ Սարգսյանը միանշանակ ունի այդ վերահսկողություն և ունի դրա գրեթե ամբողջական մոնոպոլիա, որը չի փոխվելու 2018-ից հետո էլ։ Ամենևին պատահական չէ, որ հատկապես Սասնա Ծռերից ու Սեյրան Օհանյանի փաստացի դավաճանությունից հետո, Սերժ Սարգսյանը իսկական լյուստրացիա իրականացրեց ԱԱԾ-ում ու ՊՆ-ում և այդ կարևորագույն ուժային հանգույցների ղեկավարությունը վստահեցոչ միայն իրեն առանձնակի հավատարիմ, այլև իր թիմի երկու ամենատաղանդավոր ու պոտենցիալով անդամներին՝ Գեորգի Կուտոյանին ու Վիգեն Սարգսյանին։ Ընդ որում, լյուստրացիայի պրոցեսսը չի ավարտվել ու ամենայն հավանականությամբ 2018-ի դրությամբ այն կավարտվի Գլխավոր Շտաբի զտումով։ Դե Ոստիկանության լոյալության հարցում էլ ոչ մի կասկած չկա ու դժվար է պատկերացնել մի որևէ սցենար, որում Վլադիմիր Գասպարյանը կդավաճանի Սերժ Սարգսյանին։

Այսինքն՝ 2018 թվական Սերժ Սարգսյանը մտնելու է ավելի հզոր, քան երբևէ՝ ուժայինների լոյալության տեսանյունից, սակայն Սերժ Սարգսյանը չէր լինի Սերժ Սարգսյան, եթե բավարարվեր այսքանով։ Չմոռանանք նաև, որ Սարգսյաը ուժային կառույցներից զատ վերահսկում է նաև խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն՝ խորհրդարանը, որը և իրավասու է նշանակել և ազատել վարչապետին։ Դե իսկ դեսսերտի համար նշենք, որ արդեն այս նստաշրջանում ԱԺ-ում կանցկացնեն մի քաի օրենքներ, որոնք էպես սահմանափակելու են վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար ունեցած լիազորությունները, ինչը հավելյալ երաշխիք է, որ իշխանության մոնոպոլիան ոչ ոք չի կարողանա վիաճրկել։

Այնպես որ, իրականում քաղաքական կոնֆիգուրացիան հետևյալն է․ Սերժ Սարգսյանը, անգամ եթե 2018-ին որոշի զբաղեցնել զուտ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ ֆորմալ առումով, ոչ ֆորմալ առումով շարունակելու է լինել երկրի ամենաուժեղ մարդ-թիմը։ Այնպես որ, ֆեֆերացիայի նախագահ կլինի Սարգսյանը, Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար, թե վարչապետ՝ բացարձակ նշանակություն չունի մեծ հաշվով։ Ու թերևս դժավր է անգամ ափսոսանք հայտնել այս առնչությամբ, եթե հաշվի առնենք, որ այլընտրանքը բացարձակ ոչ մի լավ արդյունք ցույց չտված Կարեն Կարապետյանի ու նրան առաջադրած թիմն են։

Monday, October 9, 2017

Եմ-ն ցանկանում է վիզային ռեժիմի դյուրինացման պատրվակով քանդել հայկական ընտանիքները և խլել մեր երեխաներին

Картинки по запросу отъем детейՈչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱԺ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը համառորեն ու նույնիսկ՝ բավականին բռի կերպով բրթում է ԵՄ-ն: Մեր պետությունն էլ սովորության համաձայն այդ այլասերվածներից վերցրել է 11 միլիոն եվրո գրանտ ու հիմա չի կարող կտրականապես մերժել այս օրինագիծը՝ ուզած-չուզած պետք է կա՛մ ընդունեն այն, կա՛մ վերադարձնեն փողերը:

Այնինչ օրինագիծը իսկական տրոյական ձի է ու կարող է իրական պատուհասի վերածվել՝ մեր իրականության պայմաններում: Ու սա հասկանում են նաև օրենքի լոբբիստները, դրա համար էլ ամեն կերպ ջանում են շեղել ուշադրությունը այս օրենքից և հանուն դրա չեն խնայում ոչ մի ջանք ու միջոց: Լայն լսարանի աչքին թոզ են փչում, որ եթե այս օրենքը ընդունվի՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը կդյուրինացվի ՀՀ քաղաքացիների համար, բայց որպեսզի միայն այս հնարքի հույսին չմնան, մոբիլիզացրել են նաև իրենց ազդեցության գործակալներին, որպիսին օրինակ ԵԼՔ դաշինքն է, որը հեղեղված է արևմտամետ դիլետանտներով, իսկ դրա հոգաբարձուների խորհրդում կարելի է տեսնել արդեն երկար տարիներ այլասերման ու հոմոսեքսուալիզմի քարոզով զբաղվող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների: Ու զարմանալի չէ, որ հենց այս օրինագծի ներկայացման փուլում է ԵԼՔ-ը անհասկանալի ու ոչ կարևոր հարցերի շուրջ մեծ աղմուկ բարձրացնում և ավելորդ ակտիվություն դրսևորում:

Հավանաբար կգտնվեն թերահավատներ, ովքեր կմտածեն, որ դավադրապաշտության հերթական դրսևորման հետ գործ ունեն, սակայն հավաստիացնում եմ Ձեզ, որ դա այդպես չէ: Օրինագծի հրապարակված տարբերակը ուսումնասիրելով, ինքներդ կարող եք պարզել, որ այն ոչ այլ ինչ է, քան հայկական ընտանիքները կազմաքանդելու, ամուսնու, հոր ու ծնողի դերը դեմոնիզացնելու և արհեստականորեն՝ «հայ ընտանիքը բռնության որջ է» ընկալում սերմանելու քարոզ է: Բաց դրանից, դրանով նախատեսվում է աննախադեպ լիազորություններով օժտել մի շարք պետական ու հասարակական մարմինների, որը մեր կոռումպացված իրականության պայմանններում էլ ավելի վատ պատկեր կարող է ստեղծել, քան ԵՄ երկրներում, որտեղ անգամ մի քերծվածքի համար երեխային կարող են խլել իր ընտանիքից: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղը ձեր բակի թաղայինը, կամ էլ ինչ-որ հիստերիկ ակտիվիստ-լեսբուհի, կարող է հանգիստ այնպես անել, որ Ձեր երեխային օտարեն Ձեզանից:

Ու սա հենց այն է, ինչը համառորեն պահանջում է ԵՄ-ն և արի ու այսքանից հետո մի հավատա այն վարկածներին, ըստ որոնց այս ամենն արվում է այդ թվում նրա համար, որ ԵՄ-ում կա մեծ պահանջարկ՝ երեխաներ որդեգրելու հարցում ու այդ մեծ պահանջարկն այդքան մեծ է նաև նրա համար, որ միասեռական զույգերն են աննախադեպ ակտիվություն դրսևորում այս հարցում: Եվ որպեսզի ներքին լարվածության հավելյալ առիթ չտան, եվրոպացիները գերադասում են երրորդ աշխարհի երկրների հաշվին լրացնել այդ պահանջարկը: Եթե մեր իշխանությունները ուզում են հերքել սա, ապա թող ռուսների օրինակին հետևեն ու այս խուլիգան օրինագծին կից մեկ այլ օրինագիծ էլ ընդունեն, որով արտասահմանցիներին կարգելվի հայ երեխանրի որդեգրումը, տեսնենք այդ ժամանակ Եվրոպան նույնքան հետաքրքրված կլինի՞ այս օրինագծի լոբբինգով, թե՞ նոր վայնասուն կբարձրացնեն:

Friday, October 6, 2017

Ադրբեջանի ՄԻՊ սուտն այնքան խայտառակ էր, որ այն հերքում է անգամ Հագգին․ազ-ը

Ինչեր ասես, որ չես տեսնի հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում, բայց որ ադրբեջանական գեչատեսչության մուտիլովշիկությունն այնպիսի աստիճանի հասնի, որ այն ստիպված լինի հերքել ադրբեջանական ագիտպրոպի «սոխակ»՝ Էյնուլլա Ֆաթուլաևի Հագգինը, դա արդեն աննախադեպ է։

Նախապատմությունն այսպիսինն է․ վերջերս անցկացված Եվրոպական օմբուդյմենի ինստիտուտի (EOI) գագաթնաժողից հետո, որին մասնակցել էր նաև Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Ադրբեջանի օմբուդմեն Էլմիրա Սուլեյմանովան եզակի ալիևահաճո պոռթկում էր թույլ տվել ու հայտարարել էր, որ իր ջանքերի շնորհիվ Մելիքյանի ելույթը ոչ միայն չեղարկվել է, այլև հասել են նրան, որ Արցախի Մարդու Իրավունքների Պաշտպանության գրասենյակը հեռացվել է եվրոպական այս կազմակերպությունից։

Սուտն այն աստիճան խայտառակ էր, որ այն շտապել էր հերքել EOI-ի գլխավոր քարտուղարը, ով մասնավորապես նշել էր, որ Արցախի ՄԻՊ գրասենյակը ոչ միայն չի հեռացվել, այլև Ռուբեն Մելիքյանն է լիարժեք ելույթ ունեցել և իր ելույթի շրջանակներում շոշափել է բացարձակ ապաքաղաքականացված թեմա՝ երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Սակայն այս նուր հանգամանքը չէր խոչընդոտել ադրբեջանական ՄԻՊ-ին, որ իրենց սուտը զետեղեն պաշտոնական կայքում։

Հասկանալի է, որ իրավիճակի եզակի աբսուրդայնությունը ստիպել է ադրբեջանական կողմին քայլեր ձեռնարկել, նամանավանդ հաշվի առնելով, որ Ալիևն է արդեն հեռվից մոտենալով՝ ակնարկում, որ ինչ վատ կլինի, եթե Ադրբեջանը դուրս մնա եվրոպական պրոցեսսներից։ Ու այդքանով հանդերձ, թեև զարմանալի չէ այն փաստը, որ գորցը ցրելուն լուծում են եվրոպական խաղացողների կողմից արդեն պաշտոնապես՝ որպես Ալիևի սոխակ կնքված Ֆաթթուլաևին, այնուամենայնիվ զավեշտալի է, որ Ադրբեջանի քարոզչամեքենայի գլխավոր ապատեղեկատուն է հանձն առել հարվածի տակից հանել պետությունը՝ ինչ-որ հիմա կնոջ ամբիցիաներից ու սուտասանությունից ստեղծված հանգամանքներից ծագած։

Եվ  կրկնակի զավեշտալի է տեսնել, թե ինչպես են փորձում երեսները փրկել՝ տափուկավարի հերքումը մատուցելով այնպես, որ ադրբեջանցի սպառողի համար այն ոչ թե հերքման, այլ եվրոպական կազմակերպեությանը իբր քլնգող ու հերքող արտաքուստ տեսք ունենա, իսկ եվրոպական ու շահառու այլ կողմերի համար՝ փաստացի հերքման տեքստ ծառայի։

Wednesday, October 4, 2017

Ինչո՞ւ պետք է վճարենք մի քանի դաշնակ, հանրապետական, ծառուկյանական ու մեկ լուսավոր БОМЖ-ի շքեղության համար

Ամոթը լավ բան է: Այնքան լավ, որ այն պետք է ունենալ: Ցավոք, ոչ բոլորին է սա հասու, այդ թվում՝ ԱԺ-ում: Փաստորեն, մեր ԱԺ-ում ունենք առնվազն 11 մեծապատիվ մուրացկաններ կան, որոնց անունները պարտավոր ենք հիշատակել.


1.Մանուկյան Սուրեն- ՀՅԴ խմբակցություն
2. Մանուկյան Ռոմիկ-ՀՅԴ խմբակցություն
3. Մարուքյան Էդմոն- «Ելք» խմբակցություն
4. Կյուրեղյան Արմենուհի- ՀՅԴ խմբակցություն
5. Միխայլով Արսեն- ՀՀԿ խմբակցություն
6. Հասանով Կնյազ- ՀՀԿ խմբակցություն
7. Միքայելյան Տատյանա- «Ծառուկյան» խմբակցություն
8. Պողոսյան Կարինե- «Ծառուկյան» խմբակցություն
9. Ասատրյան Վանիկ- «Ծառուկյան» խմբակցություն
10. Կարապետյան Անդրանիկ- ՀՅԴ խմբակցություն
11. Ղուկասյան Վարդան- «Ծառուկյան» խմբակցություն (25.09.2017թ. ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման մասին դիմում»):

Ուրիշների փողերը հաշվելը լավ բան չէ, եթե այդ ուրիշին վճարողը մենք չենք ու առավել ևս, որ այդ ուրիշը գերշահույթ է հետապնդում: Ու նշված անձանց հայտարարագրերն էլ էական չեն, որովհետև մարդ կա հայտարարագրում ոչինչ չի նշում, մարդ կա՝ կիսատ-պռատ է նշում, սակայն անգամ եթե հենակետային համարենք այն պնդումը, որ դիմորդներից ոչ մեկ բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա միևնույն է, պատգամավորի աշխատավարձը 600.000 դրամի կարգի է:

Հիմա, մի՛ պատմեք մեզ, որ 600000 դրամը այն գումարը չէ, որով մարդը կարող է մարդավայել ապրել ու այդ թվում՝ բնակարան վարձել: Ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն մի քանի դաշնակ, հանրապետական, ծառուկյանական ու մեկ լուսավոր БОМЖ-ի շքեղության պահանջմունքների համար: Նամանավանդ,  որ այդ 
БОМЖ-երի մեծ մասը իրոք այդ աշխատավարձի հույսին չէ ու դեկլարացնում է հաշիվներ ու ունեցվածք, որոնք միլիոնավոր դրամ են հաշվում: 
Ու մի բան էլ. եթե այս ցուցակում էսթետիկական առումով չի զարմացնում Վարդանիկի, էն գործ չտալու ջատագով գողական դաշնակի ռոժը, կամ էլ Հովիկ Աբրահամյանի զարմուհու լավ սնվածությունից պսպղացող կիսանդրին, ապա միանգամայն տարօրինակ էր տեսնել այստեղ Մարուքյանին: Ի՜նչ խոսք, ԵԼՔ-ում փիար ինքնասպանության մեծ գիտակներ են հավաքվել ու եթե իրենց դեմ ոչինչ էլ չարվի, ապա մեծ հաջողությամբ իրենք՝ իրենց են ոչնչացնում:

Wednesday, September 27, 2017

Գերմանիայի պառլամենտական ընտրություններն ապացուցեցին, որ Գերմանիան անցյալից դասեր է քաղել

Картинки по запросу merkelԳերմանիայի պառլամենտական ընտրությունները եկան ապացուցելու, որ Գերմանիան անցյալից դասեր է քաղել։ Դասեր ասելով նկատի ունենք նաև աշխարհաքաղաքական այն իրավիճակը,որում հայտնվել է այսօր այդ պետությունը։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է «այլընտրանք» ֆրակցիային,որը հավաքել է ընտրություններում 17 տոկոս և ավլեին ձայներ,ինչը ,եթե հաշվի առնենք,որ քաղաքական այդ միավորը ազգայնական մոտեցումներ ունի,բավականին լավ ցւցանիշ է։

Անգելա մերկելի ղեկավարած քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը 33 տոկոս հավաքեց ընտրություններում ու Մերկլեը կպահպանի կանցլերի պաշտոնը։ երկրոդ տեղը զբաղոցրել են մյուս քրիստոնյաները՝ սոցիալիստները Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի գլխավորությամբ ու ակնհայտ է, որ Շուլցը այս ընտրություններից հետո հանդես կգա ըննդիմության ֆորմատում։

Գերմանիան այս ընտրություններում փաստացի ինքն իր լարած թակարդն ընլնելու նշաններ ցուցյ տվեց ու լինելով մարդու իրավուքնների,ժողովրդավարության ջատագով ու առաջամարտիկ, սեփական երկրում բազմիցս թույլ տվեց դսիցիպլինա խախտել,մասմավորապես արաբակա աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից հետո բազմաթիվ ներգաղթյալներ հյուրընկալելով Սա իհարկե չէր կարող դուր գալ ազգայանկաններին, քանի որ եկվորները շատ անգամ նույնիսկ գերմանիայի քաղաքացիներին անհանգստություն էին պատճառում,իսկ Քյոլնի դեպքերը առհասարակ դրանց գագաթնակետն էին։ Այնպես որ ամեն ինչ տրամաբական է։

Wednesday, September 20, 2017

ՄԱԿ-ում Ալիևի հիստերիայի պատճառը Սերժ Սարգսյանի կոշտ ելույթն էր

Картинки по запросу алиев в оонԻնչպես հավանաբար տեղյակ եք, Իլհամ Ալիևին էլ հերթ հասավ՝ ՄԱԿ ԳԱ բարձր տրիբունից ճառ ասելու, բայց արի ու տես, որ ելույթի փոխարեն համաշխարհային հանրությունն ականատես եղավ կանացի հիստերիա հիշեցնող ինչ-որ ճառի։ Մասնավորապես, Ալիևը իր ծանր տեղը թողած, սկսեց ՄԱԿ-ում նեղացած կնոջ կեցվածքում անձնավորումներ թույլ տալ իրեն՝ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ ելույթի մնացած ուշագրավ հատվածները հատկացրեց Սարգսյանի ելույթին պատասխաններ տալուն։

Մասնավորապես, Ալիևը անձամբ Սերժ Սարգսյանին մեղադրեց ցեղասպանություն կազմակերպելու մեջ և ի պատասխան Սարգսյանի թեզի, թե Ադրբեջանի պես հակադեմոկրատական ու հետամնաց երկրի հետ Արցախը անելիք չունի, հայտարարեց, որ այդ Հայաստանն է հետամնաց ու հակաժողովրդավարական։
Картинки по запросу алиевы в оон

Ցեղասպանության մեջ մեղադրանքները զավեշտալի են, այն էլ՝ անձնավորված մեղադրանքները, այն էլ՝ Ադրբեջանի ղեկավարի մակարդակով արտաբերված, այն էլ՝ ՄԱԿ-ում։ Ալիևը ինքն էլ չի հասկանում, որ անլրջացնում է իր դիրքերն ու կարգավիճակը, որովհետև ցանկացած երրորդ կողմ, որին կհետաքրքրի նման մեղադրանքների փաստարկային բազան, ակամայից տարակուսանքի մեջ կհայտնվի, պարզելով, որ Ադրբեջանը ոչ մի ատյանով չի դիմել ցեղասպանության մեջ իրենց իսկ կողմից մեղադրվող մարդուն պատասխանատվության կոչելու համար, ավելին, պարբերաբար բանակցում է այդ մարդու հետ ու համարում երկկողմ հարաբերություննեում թեկուզ թշնամական պետություն ներկայացնող, բայց լիիրավ ու լիարժեք կոնտրագենտ։ Դա նույնն է, ինչ հայերը բանակցություններ վարեին Էնվերի ու Թալեաթի հետ, ընդ որում՝ երրորդ հարցերի շուրջ։
Картинки по запросу алиевы в оон

Սակայն ամենազավեշտալի ու անհեթեթը, այնուամենայնիվ, Ալիևի «оборотка»-ն էր, երբ Հայաստանին մեղադրեց հակարական ու միջնադարյան դիկտատուրա լինելու մեջ։ Եթե ինչ-որ մեկը հավես ունի, կարող է ամենատարբեր միջազգային կամակերպությունների զեկույցներին ու համեմատականներին անդրադառնա՝ ապացուցելու համար նման պնդման անհեթեթությունը, բայց կա մեկ այլ դրվագ, որը իդեալապես է իլյուստրացնում Ալիևյան հիստերիայի այս պոռթկման անհեթեթությունը․ ի վերջո, Սերժ Սարգսյանը չէր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեային ժամանել էր տիկնոջ ու դստեր հետ և հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը չէ միջնադարյան դինաստիկ բարքեր դրսևորում։

Wednesday, September 13, 2017

Քանի դեռ ԵԼՔ-ը բաժակաճառերով ու դեմագոգիայով է զբաղվում, անգամ Շմայսը կկարողնա «չախել» իրենց

Մանե Թանդիլյանը Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ «Ի՞նչ տնտեսական ռիսկեր են պարունակում ԵԱՏՄ»ժ-ից դուրս գալը» հարցին պատասխանում է «Իսկ ԵԱՏՄ-ում մնալն ի՞նչ ռսկեր պարունակում» հարցով։ Սա էլ հերիք չէ, հավելում է, որ մենք ինչ-որ տնտեսական հնարավորություններ ենք կորցրել։

Սա զարմանալի է, հաշվի առնելով, որ Թանդիլյանը, եթե չեմ սխալվում, հաշվապահ է, հետևաբար՝ տնտեսագիտությունից հեռու չէ։ Զարմանալի է, որովհետև բացարձակապես չի կրում իմաստային բովանդակություն։ Եթե Թանդիլյանը գիտի ինչ-որ կորցրած հնարավորություններ, ապա դժվար թե գտնել որևէ որևէ երաշխավորված ներդրում/դրամաշնորհ/վարկ․․․ իրոք գոյություն չունի նման բան։

Տարակուսանք է առաջացնում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին համառորեն չխոսելը։ Խոսե՛ք, տիկի՛ն Թանդիլյան, ի վերջո, բաժակաճառերի ամբիոն չէ և գոնե դուք ու ԵԼՔ-ը որակ հաղորդեք այդ ամբիոնին, իսկ դեմագոգիայով ու դատարկախոսությամբ զբաղվելը որակ հաղորդելու լավագույն մեխանիզմը չեն։ Ու քանի դեռ նման անբողվանդակ ու բաժակաճառային մակարդակով ընդդիմությունը մոտենա հարցին, այնքան ժամանակ վարչապետն էլ չէ, Շմայսը հա էլ կարողանալու է «չախել» թեկուզ Թանդիլյանի պես խելացի ու կիրթ, բայց դեմագոգիայով զբաղվող քաղաքական թամադաների։

Monday, September 11, 2017

Քաղաքական աշունը ոչ միայն թեժ, այլ անգամ գոլ չի լինելու

Այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցի ամենակարևոր մեսսիջը ոչ թե վարչապետի ու իր հարաբերություններն էին, ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալ չգալն է, ոչ էլ անգամ չարաբաստիկ 15 միլիարդ դոլար ներդրում բերելու թեմաներն էին։ Գլախվոր ու երևի միակ մեսսիջը հետևյալն էր․ Ծառուկյան դաշինքը պատրաստ է կոալիցիայից, իսկ եթե կոալիցիա չլինի էլ, ապա առճակատվելու ոչ մի ցանկություն չունի գործող իշխանությունների դեմ։

Սա նշանակում է, որ քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը շարունակելու են լինել ԵԼՔ-ի չարաճճիությունները՝ փողոցների անվանափոխության, ռաբիզն արգելելու ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով։ Եթե չլինեն ֆորսմաժորներ, ապա շա՜տ պասիվ աշուն է սպասվում։ Ֆորս մաժորներ ասելով՝ պետք է հասկանալ ՊՊԾ-ի գրավման տիպի գործողություններ, որովհետև ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական դաշտում չկան որևէ քիչ, թե շատ նշանակալից ու ներկայացուցչական միավորներ, որոնք կարող են հեծնել նման պրոցեսսներ, էլ չխոսենք դրանք կազմակերպելու մասին։

Ծառուկյանի մեսսիջը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Երբ երկրի երկրորդ խոշորագույն ուժը հայտարարում է իր լոյալության մասին՝ առաջին ուժի նկատմամբ, դա կատակ բան չէ, քանի որ անկախ ընդդիմության լալահառաչ ու հնամաշ հայտարարություններից՝ կեղծված ընտրությունների մասին, մեզանից յուրաքանչյուրը տեսել է ու տեսնում է իր կողքը այն լուռ մեծամասնությանը, որ սուսուփուս գնում և քվե է տալիս ՀՀԿ-ին, Ծառուկյան դաշինքին, ՕԵԿ-ին և այլ ուժերի, որոնց առավել հաճախ են մեղադրում կեղծարարության մեջ։ Այլ հարց է, թե ով՝ հանուն ինչի ու ինչքանի դիմաց է դա անում, բայց փաստացի՝ անում է։ Եվ ուրեմն, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրոք ունեն այն հարյուր հազարավոր քվեները՝ անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում այս եղելությանը։

Մյուս եղելությունն էլ կայանում է նրանում, որ երբ քվեների մոտ 80 տոկոսը ստացած քաղաքական ուժերը հայտարարում են, որ առճակատման մեջ չեն ու հավատարիմ են մնում այդ ձևաչափին, ապա ոչ մի ներքին թեմա չի կարող թեժ քաղաքական օրակարգ ապահովել։ Դա հնարավոր է միայն արտաքին միջամտության դեպքում, մեկ էլ պատերազմի։

Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ այնուամենայննիվ 2018-ը սարերի հետևում չէ և այս անդորրն իրականում փոթորկին նախորդող լռությունն է։ Մոռանալ պետք չէ, բայց քաղաքական ապոկալիպսիս սպասել էլ պետք չէ։

Tuesday, September 5, 2017

Հրազդանի քաղաքապետի որդին, որը մահացու ելքով վրաերթի մեղավոր էր․․․ պարգևատրվել է

Կեցցե՛ հայոց արդարադատությունը։ Պատկերացնո՞ւմ եք, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդյակը, ով ամիսներ առաջ հոր ծառայողական մեքենայով մարդու էր վրաերթի ենթարկել, ինչի արդյունքում այդ մարդը մահացել էր, ոչ միայն չի պատժվել ու առոք-փառոք վայելում է ազատության օդը, այլև սեպտեմբերիմեկյան մրցանակաբաշխությունում պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից։ Ավելի սյուռ պատկեր ուզենաս էլ, չես կարող պատկերացնել։

Մի կողմից, տարակուսանք է առաջացնում մրցանակաբաշխության կազմակերպչական մասով զբաղվող մարմինների անփութությունը։ Իրոք պետք է ատ լուրջ չարչարվել, որպեսզի նման փառահեղ подножка տալ թե՛ արարողությանը, թե՛ իշխանություններին, թե՛ անձամբ Սերժ Սարգսյանին։

Մյուս կողմից, իրական շոկ ես ապրում Դանիելյան Արամի բացառիկ ցինիզմի վրա։ Մարդ որքա՞ն պնդերես պետք է լինի, որ հերիք չէ՝ ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում հայտնված քրեական գործը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով փորձի ջրել, դեռ մի բան էլ զոռբայության այնպիսի երևելի բարձրունքներ դրսևորի, որ յուր հանցագործ որդյակին ճամփի նախագահական։ Սա հուշում է առնվազն անմեղսունակության վերջնական ստադիայի մասին։

Վերջապես, մարդ զզվանք է ապրում մեր իրականությունից։ Մամուլը աղաղակում է, որ ինչ-որ լածիրակ մարդ է սպանել՝ հոր ծառայողական մեքենայով, հետո աղաղակում է այն մասին, որ չինովնիկ հայրը սկզբում փորձել է կազմակերպել այնպես, որ ուրիշն իր վրա մեղքը վերցնի, հետո աղաղակում է, որ պետբյուջեի փողերով նոր ծառայողական մեքենա են ձեռք բերել՝ վնասվածի փոխարեն․․․ ու այս ամենը կարծես ոչ մեկին չի հուզում նրանցից, ով պետք է զբաղվի։ Թե իսկ վերջում էլ, տորթի ամենահամեղ մասն են հրամցնում՝ հղփացած չինովնիկի հղփացած լակոտին, որի ձեռքերն արյան մեջ են՝ պարգևատրում են ամենաբարձր մակարդակով։ Պարոնայք, ադեկվատություն մնացե՞լ է այս երկրի պետական համակարգում, որքա՞ն կարելի է ծաղրել սեփական ժողովրդին։ 

Thursday, August 31, 2017

Սաքունցը նենգաբար ստում է՝ պատանդառուի սպանության դեպքը շահարկելով

Картинки по запросу ՍաքունցՍրիկաների պակաս մեր երկիրը երբեք չի ունեցել, բայց մեր օրերում սրիկայության արվեստը, կարելի է ասել, դուրս է եկել արդյունաբերական մասշտաբների ու դարձել է եկամուտի աղբյուր։ Էական չէ, թե ինչ թեմա է շրջանառվում, սրիկայագիտության տեսանկյունից միակ էական գործոնը նրանում է, թե արդյո՞ք հնարավոր է այդ թեմայի շահարկումից ֆինանսական, կամ էլ որևէ այլ տիպի դիվիդենտներ ստանալ։

Օրինակ՝ Սաքունցը իր ճենճոտ ձեռքերը սկսել է գցել պատանդառության հայտնի դեպքի վրա ու հայտարարել է՝ «Մենք պետությանը սպանելու իրավունք չենք տվել», և սա առավել քան ուշագրավ պնդում է, եթե հաշվի առնենք, որ արվու է մեկի կողմից, ով իրեն դիրքորոշում է որպես իրավապաշտպան, հետևաբար՝ ակնկալվում է, որ նա գոնե պրիմիտիվ պատկերացումներ ունի պետական ու սուվերեն իրավունք մասին։ Ու սա միակ անհեթեթությունը չէ, որ ասվել է Հայկական լեռնաշխարհի խոշորագույն գրանտակերներից մեկի կողմից։ Թերևս, մի քանի պարզաբանում։

Սաքունցն ասում է՝ «Մենք պետությանը սպանելու իրավունք չենք տվել»։ Նախ, հարց է առաջանում, թե այդ «մենք»-ը ում է ներառում։ Եթե «մենք» ասելով ի նկատի ունի հաարակությանը, ապա պարոն Սաքունցին մենք չենք լիազորել մեր անունից հանդես գալ ու նա ինքնակոչությամբ է զբաղված։ Եթե «մենք» ասելով ի նկատի ունի գրանտակեր-իրավապաշտպան թայֆեն, ապա կներեք, բայց դուք ո՞վ եք, որ ինչ-որ մեկին ու առավել ևս բանը ինչ-որ իրավունքներ տաք, կամ չտաք։ Դա առհասարակ այս կամ այն դեսպանատան ու արտասահմանյան ֆոնդի լակեյների գործառույթ չէ։

Ես վստահ եմ, որ Սաքունցն այդքան անգրագետ ու անմեղսունակ չէ, որ չիմանա մի պարզ իրողություն․ պետության առանցքային գործառույթներից ու իրավունքներից մեկն էլ հենց սպանելու լեգիտիմ իրավունքն է։ Հենց այդ իրավունքով է իմաստավորվում Ոստիկանության, ԱԱԾ-ի ու Բանակի իրավասությունների սպեկտրը։ Կան երկրներ, որտեղ այլ ինստիտուտներ էլ են օգտվում սպանելու պետության իրավունքից, բայց Հայաստանում այս երեքն են։ Այլ հարց է, որ Սաքունցը հարցը փորձում է բերել էմոցիոնալ դաշտ ու կիսագրագետ զանգավածի ականջը շոյող դատարկախոսություններ է անում։

Սաքունցն ասում է՝ «Ոստիկանության գործողության նպատակը ոչ թե ամեն գնով ազատելն է, այլ ազատելը, բայց փրկելը նաև մյուսին»։ Փառահեղ անհեթեթություն է ասվում իրականում։ Ոստիկանության գործողության նպատակը հանցագործի չեզոքացումն է ու պատանդի կյանքի փրկումը և եթե հնարավոր չէ այնպես անել, որ պատանդի կյանքը փրկվի՝ առանց հանցագործի կյանքի համար ռիսկ ստեղծելու, ապա գերական վկայի կյանքն է։ Դա այդպես է Հայաստանում, այդպես է զարգացած երկրներում, այդպես է գրեթե ամբողջ աշխարհում։ Թերևս միայն Իսլամական պետությունում այդպես չէ ու դա էլ Սաքունցի պես «իրավապաշտպանների» ջանքերի շորհիվ։

Մի խոսքով, այս մարդը, ով առնվազն ինձ համար ասոցացվում է լպրծունության հետ, հերթական շահարկման թեման է գտել և փորձելու է խաղարկել այն։ Սակայն չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի միամիտ, ով կհավատա, որ Սաքունցը սրտացավ է զոհվածի, նրա հարազատների, պատանդի, կամ էլ իրավունքի ինստիտուտի համար։ Իմ կարծիքով, այս մարդուկը ունի միայն երկու շահ՝ սեփական փիառն ու պոտենցիալ նոր գրանտեր կպցնելու հեռանկարները։

Monday, June 19, 2017

Երկիր Ծիրանին դարձավ սեքսիստական ֆեմինիզմի խմբակ

Картинки по запросу Փոստանջյան«Երկիր Ծիրանի» կուսակցությունում կարծես հաստատակամ են՝ մեմ ու ծաղրի առարկա դառնալու հարցում ամեն բան անելու ռազմավարությանը մինչև վերջ հավատարիմ մնալուն։ Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում Փոստանջյանի և յուր «թիթիզիկ պոդրուժկեքի» ընդունած հերթական որոշումից, համաձայն որի, Երևանի ավագանում այս կուսակցության ունեցած 5 անդամներից 2-ին առաջարկվում է վայր դնել մանդատները ու հեռանալ կուսակցությունից։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ այդ երկուսն էլ տղամարդիկ էին։ Որպես պատճառաբանություն բերվում է էլ ավելի տարօրինակ փաստարկ․ պարզվում է այս բիրտ արուները շեղվել են կուսակցության գաղափարներից ու գործունեության պլանից։

Ելնելով վերոգրյալից, կարծում եմ կարելի է եզրակացնել, որ այդ անշնորհակալ արուները համարձակություն են ունեցել չմասնակցելու, կամ էլ՝ առնվազն դժկամությամբ մասնակցելու փուչիկ պայթեցնելու, ափսեներ կոտրելու, Արևմտյան Հայաստանը ազատագրելու, 5 հոգանոց այլընտրանքային նիստեր անելու և տիպիկ փոստանջյանական այլ թիթիզությունների։ Դրա համար էլ պատժվում են։

Ի դեպ, Փոստանջյանը հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանը սեքսիստական հայտարարություն է արել, երբ վերջինս ասել էր՝ «աղջկա խոսափողը անջատել է պետք»։ Փաստորեն, մարդու սեռի մասին ակնարկը սեքսիզմ է, իսկ այ կուսակցության խմբակցությունը «դեվիչնիկի» վերածելը՝ ոչ մի դեպքում։ Չնայած, ինչի՞ մասին է խոսքը, եթե արանքում կա Փոստանջյան, ով երիցս անգամ ապացուցում է, որ ինքը չարաբաստիկ «կանացի տրամաբանության» ամենաբացասական կարծրատիպերի քայլող մարմնավորումն է։

Այնպես որ, զինվեք համբերությամբ ու շարունակեք վայելել փոստանջյանական բենեֆիսները։ Կամ էլ, եթե ղժղժոցների ու ալոգիզմի շքերթների հավես չունեք․ վերաբերվեք նրանց որպես պուճուրիկ, մարգինալ քվազի-կուսակցություն, որպիսին էլ հանդիսանում է «Երկիր Ծիրանին» ու անտեսեք։

Tuesday, May 16, 2017

Ինչպես Մարուքյանը Փոստանջյանի «պորտը տեղը դրեց»

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ով չի ալարում՝ ապստամբությունից ու հեղափոխությունից է խոսում։ Ու այսպիսի իրականությունում բնավ զարմանալի չէ, որ նույն Զարուհի Փոստանջյանը 7 տոկոս ձայն է հավաքում ու ասուլիսի ժամանակ պետական հեղաշրջման չքողարկված կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։ Զարմանալի չէ նաև այն, որ դա շատերի դուրը գալիս է։ Ի վերջո՝ հենց այդ մարդիկ էլ Փոստանջյանին քվեարկում են։

Բայց երբեմն պետք է հնչի նաև ճշմարտություն։ Հեղափոխությունն ու հեղաշրջումը ամեն կոշկակարի ու տանտնտեսվարուհու խելքի բան չեն։ Անգամ եթե կոշկակարն ու տանտնտեսվարուհին խորապես համաձայն չեն այդ աներկբա իրականության հետ։ Ու նման դեպքերում, երբ տանտնտեսվարուհին սկսում է իրեն Նապոլեոն Բոնապարտ երևակայել, ներան ինչ-որ մեկը պետք է վերադարձնի իրական աշխարհ։

Բարեբախտաբար, այս անգամ այդպիսի մեկը գտնվեց ու դա Էդմոն Մարուքյանն էր։ Ընդ որում, չեմ էլ կենտրոնանում հեղաշրջումների նպատակահարմարության մասին Մարուքյանի ընդարձակ դատողոթյուններին, քանի որ նա ավելի կարևոր բան ասեց, որը մի քիչ ձևափոխված կարելի է մատուցել նաև այսպես․ աղջիկ ջան, սկի 400+ տեղամասերում վստահված անձ չես կարողանում պահովես, ի՜նչ ապստամբություն, ի՜նչ հեղաշրջում։

Ու երիցս ճիշտ է Մարուքյանը։ Անգամ ՏԻՄ ընտրություններին լիարժեք մասնակցելու պոտենցիալ չունեցող ուժերն ու գործիչները պետք է խելոք սսկվեն ու քաղաքական մկաններ աճեցնեն, հակառա դեպքում, եթե մի ինչոր անհավանական սցենարով նմաններին հաջողվի զենքով տապալել իշխանություններին, դրա հետևանքը ոչ թե ավելի լավ պետությունն է լինելու, այլ տոտալ անարխիան։

Friday, May 12, 2017

Չինովնիկների զավակների բեսպրեդելի դեմն առնելու լավագույն սկիզբը Վարդանիկի որդուն բանտ նետելը կլինի

Картинки по запросу spartak ghukasyanՍուրիկ Խաչատրյանից ու յուր որդյակից հազիվ էինք պրծել, հիմա էլ նոր պատուհաս է գլուխ բարձրացրել, բայց այս անգամ՝ Հայաստանի հյուսիսում։ Գյումրու նախկին քաղաքապետ ու Ծառուկյան դաշինքի թեթև ձեռքով՝ արդեն նորընտիր «մանդատակիր» պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ նույնի ինքը՝ Վարդանիկը, դեռ չի էլ հասցրել ստանձնել երեսփոխանի պարտականությունները, իսկ նրա սիրասուն զավակ Սպարտակը կրկին երևակայել է իրենց պատմական Սպարտակ ու գլադիատորական մարտեր է սկսել։ 

Դեռ ոչ վաղ անցյալում, Սպարտակ Ղուկասյանը «նախանձելի» հաճախակիությամբ հայտնվում էր քրեական լրահոսի կիզակետում, որովհետև այս կաթնակեր ու խելոք տղայի վրա էլ աչքեր կան երևի, իսկ ինչպես ասում էր դասականը՝ Լիսկայի որդյակ Տիգրան Խաչատրյանը, որ մարդու վրա շատ աչք է լինում՝ փորձանքի մեջ է ընկնում։ Թերևս սա է միակ ողջամիտ բացատրությունը նրա, թե ինչու է Սպարտակ Ղուկասյանը այդքան անգամ ձերբակալվելուց, բերման ենթարկվելուց, տարբեր ծեծուջարդերի ու փոխհրաձգությունների մեջ հայտնվելուց հետո, մայիսի 10-ին հերթական ծեծկրտուքը կազմակերպում, որի արդյունքում ծեծվածներից մեկը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ։ Որովհետև, եթե աչքի գործոնը չէ, ապա մնում է միայն բութ, բռի ու լտի մարդ լինելու տարբերակը։ Իսկ ինչպե՞ս կարող է Վարդանիկի պես ազնիվ ու աստվածավախ մարդը նման հրեշի դաստիարակել։ Չէ, բացառվում է։ 

Իսկ եթե լուրջ խոսենք, ապա սա շատ անհանգստացնող երևույթ է։ Հայաստանում կան արդիկ, ովքեր այդպես էլ մնացել են 90-ականների ու 2000-ականների մեջ, երբ պաշտոնյա բարեկամ ունենալը ավտոմատ կերպով իմմունիտետ էր ընձեռում ՀՀ քրեական և բոլոր մյուս օրենսգրքերի դրույթների նկատմամբ։ Մա՞րդ ես ծեծում՝ հոգ չէ, պապան մի բան կանի։ Մա՞րդ ես սպանում՝ էլի խնդիր չէ, փողին մուննաթ։ Խափանման միջոցի պայմաննե՞րն ես խախտում՝ ի՞նչ խնդիր է որ, բա պապան ինչի՞ համար է․․․ Սրա դեմը պետք է առնել ու Վարդանիկի պուճուր վամպիրին վերջապես ճաղերի հետև շպրտելը կլինի շատ լավ սկիզբ։ 

Friday, May 5, 2017

Ագրամունտի հրաժարականի հետ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը այնքան կապ ունի, որքան մրջյունը՝ փղի սատկելու հետ

Картинки по запросу ԱգրամունտՄի հին անեկդոտ կա․ մրջյունը անտառում քայլելիս, տեսնում է մի սատկած փիղ։ Նայում է իր շուրջ, տեսնում է, որ հետևող չկա ու սկսում է փղի լեշի նկատմամբ սեռական ոտնձգություններ անել։ Ու չի էլ նկատում, թե ոնց է ամբողջ անտառը աստիճանաբար հավաքվում ու զարմանքով հետևում իրեն։ Մեկ էլ ձայն են տալիս սրան։

- Այ հիմար, սատկած փղին ինչո՞ւ ես դոմփում։

Սա էլ իրեն չի կորցնում փղին նայելով՝ տխուր հառաչում է․

- Մեռա՞վ, արա՛․․․

Հիմա Ագրամունտի հրաժարականի շուրջ բարձրացած աղմուկն է։
Իրականում՝ այդ հրաժարականի հետ ոչ մի կապ չունի ո՛չ ԵԽԽՎ պատվիրակությունը, ո՛չ էլ առհասարակ Հայաստանն ու հայաստանի հետ կապված որևէ բան։ Ավելին ասենք՝ նույնիսկ Ագրամունտի՝ կոռումպացված շանորդի լինելը էական դերակատարություն չի ունեցել այս հրաժարականում, քանի որ այդ փաստը վաղուց արդեն Պոլիշինելի գաղտնիք էր։

Ագրամունտի գլխավոր զանցանքը՝ եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի աչքերում ոչ թե նրա ծախվածությունն էր, այլ այն, թե հերթական անգամ ում ծախվեց։ Ագրամունտին ու ցանկացած եվրոչինովնիկի հա էլ կներվեն Ադրբեջանից, Ալբանիայից, Հորվաթիայից ու թեկուզ Հունգարիայից ստացվող խավիարային նվերները, քանի դեռ այդ գործարքները հակասության մեջ չեն մտնում ընդհանուր եվրոպական կուրսի հետ, իսկ Ագրամունտի վերջին գործարքը հենց այդպիսինն էր ու կնքված էր Ռուսաստանի հետ։ Ինչն էլ չներեցին նրան ու արագ ճամփեցին այդ թմբլիկ պաշտոնից, որը թույլ է տալիս լավ կթել արևելաեվրոպական ավտորիտար երկրների քաղաքական վերնախավերին։

Բոլոր մնացած պատճառները ու հիմնավորումները այս իրողության նույն հարթության վրա են, ինչ մրջյունի «Մեռա՞վ, արա՛․․․»-ն։

Monday, March 27, 2017

Ի՞նչ են ծխում ՕՐՕ-ում, կամ «անձնական կարծիքների» հերթական տարափը

Картинки по запросу ՕՐՕՍամվել Բաբայանի վրա դեռ չէին հասցրել ձեռնաշղթաներ հագցնել, իսկ ՕՐՕ-ն ու դրա հարակից ռեսուրսներն արդեն ինչքան ուժ ունեին աղաղակում էին քաղաքական հալածանքների ու հետապնդումների մասին։ Ավելին՝ արդեն դարձրել են իրենց քարոզչական մեխը։ Թե բա տեսեք-տեսեք, քանի որ ՀՀԿ-ն մեզ այսպես հալածում է, հետևաբար մենք իսկական ընդդիմություն ենք ու ամենաշատը մեզանից են սարսափում։

Բայց արի ու տես, որ խիստ ընդդիմական այս օպերան հարամեցին սկզբում դատախազությունից, որտեղ հայտարարեցին, որ Սամվել Բաբայանը ընդունել է իրենց մեղսագրվող մեղադրանքները, իսկ հետո էլ՝ Բաբայանի փաստաբաը, ով հայտարարեց, որ Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում և չի կարելի սա քաղաքական հետապնդում անվանել։ Համենայն դեպս՝ գործի այս փուլում։

Եթե միամիտ ռոմանտիկ եք, ապա կարող եք ակնարկել, որ ՕՐՕ-ում խելքի կգան ու կհերքեն իրենց շտապողական հայտարարությունները, բայց եթե քիչ ավելի պրագմատիկ եք ու ծանոթ եք այս անհասականալի քաղաքական միավորի դիրիժորների ու խաղացողների ձեռագրերին, ապա լավ էլ հասկանում եք, որ ոչինչ էլ չեն անի ու կշարունակեն նույն ոգով։ Ի վերջո, դեռ ԲՀԿ-ական անցյալից մի ունիվերսալ տրյուկ են սովորել․ ասա ցանկացած բան, իսկ եթե համը սկսի դուրս գալ, ասա, որ դա քո մասնավոր կարծիքն էր։

Ցանկացած նորմալ երկրում ու նորմալ հասարակությունում այս ողջ պատմությունը մի հատ յուղոտ-թոթոլ վերջակետ կնշանակեր տվյալ կուսակցության քաղաքական ապագայի վրա, էլ չասեմ՝ դրա առաջին դեմքերի մասով, բայց քանի որ սա Հայաստանն է, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Պարզապես ՕՐՕ-ն սահուն կերպով կլրացնի Հիմնադիր Խորհրդարանի խոպան մնացած տեղը (վերջինիս՝ ահաբեկչական կառույց դառնալու հետևանքով ազատված) ու կշարունակի նույն իրարամերժ ու աբսուրդային ոգով գործունեությունը։ Ռուսը ասում է՝ свято место пусто не бывает...

Մի խոսքով, սիելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում ընտրություններ էին ու էլ ոչ ոք չէր զարմանում, երբ դրա մասնակից ուժերը դրսևորում էին թունդ թմրամոլի հոլյուցինոգեն վարք։

Tuesday, March 21, 2017

Պետրոսի մոտ ՀԱԿ-ը, Ազատ Դեմոկրատներն ու Ելքը լիարժեք ցուցաբերեցին իրենց գաղափարական սնանկությունը

Մի անմոռանալի քաղաքական բենեֆիսի ականատես եղանք երեկվա «Ուրվագծում»։ Ստացված պատկերն այնքան ողբերգական էր, որ անգամ ծիծաղելի էր։ Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը իրեն ընդդիմադիր է հռչակել, իրար հոշոտում էին այնպես, ինչպես ոխերիմ թշնամիները անգամ չէին անի։

Հիմա ֆեյսբուքյան հանրությունը դրած քննարկում է հաղորդման էմոցիոնալ բաղադրիչը, ինչը, ըստ իս, երկրորդական հարց է, որովհետև նախևառաջ սա առհավատչյան էր այն գաղափարական սնանկության, որը պարուրել է ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այո՛, կարելի է մեղադրել ՀԱԿ-ի ներկայացուցչին բառիս բուն իմաստով ոչ ադեկվատ ագրեսիվ վարքի մեջ (լարվածությունից խաղացող հայացքը վկա), բայց մի՞թե Ստյոպա Սաֆարյանը, կամ էլ Ալեն Սիմոնյանը պակաս էին անձնավորում։ Հետո՞ ինչ, որ դա ի պատասխան էր արվում։ Միևնույն է, որովհետև ստացվում է, որ ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը թելադրեց բանավեճի ձևաչափն ու պլինտուսի մակարդակը, նրանք էլ ընդունեցին այդ կանոնները ու մինչև վերջ դրանցով խաղացին։ Այնպես որ, բերեք լինենք անկեղծ․ անձնավորումների ու փոխադարձ վիրավորանքների առումով երեքն էլ միմյանց արժանի էին։

Միևնույն ժամանակ, եթե փորձենք փոխադարձ վիրավորանքների ու անձնավորված բույթի ռեպլիկներից զատ, առանձնացնել կուսակցությունների ծրագրային դրույթների վերաբերյալ հարցադրումներն ու մեկնաբանությունները, ապա տեսնում ենք, որ մեկը մյուսից անմեղսունակ են ցանկացած լուրջ բանավեճի համար։ ՀԱԿ-ի ներկայացուցիչը տեղում շշեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ու ավելի կշշեր, եթե աչքերը պլշած Ստյոպայի դեմքին թռնելու փոխարեն պարզապես նշեր, որ ԵԱՏՄ-ից ու ընդհանուր տնտեսական գոտուց դուրս գալը հղի է ֆատալ անդառնալի հետևանքներով մեր տնտեսության համար, անգամ եթե Ռուսաստանը չփորձի ոչ մի քաղաքական շանտաժի դիմել, որովհետև հենց հաջորդ օրը գազի գինը 150 դոլարից դառնալու է ասենք 450 դոլար, բայց դե էլի հերիք էր։ Կարող ենք արձանագրել, որ ոչ Ստյոպան, ոչ Ալենը ասելիք չունեին սրա շուրջ։

ՀԱԿ-ի Նարեկն էլ իր հերթին շշվեց այն պահին, երբ էլի սկսեց հող հանձնելուց։ Ախր պարոնայք ՀԱԿ-ականներ, այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, շատ ավելի փափուկ է ու քողարկված երկիմաստ եսսիջներով, քան դուք, բայց անգամ դա հերիք էր, որ ժամանակին իրենց գահից գցեին։ Դուք անգամ այդ դիվանագիտությանը չեք դնում ու բացեյբաց հայտարարում եք, որ հող հանձնելը անհրաժեշտ է, իսկ ձեր տրամաբանությունը խարսխված է միայն մի բանի շուրջ, որ Ադրբեջանը պատրաստ է բավարարվել փոխզիջումով ու մի քանի ու թեկուզ բոլոր 7 շրջանների վերադարձով, ինչի օգտին խոսացող ոչ մի իրական փաստ չունեք ձեռքի տակ։ Ձեր համար միակ իրական փաստը այն է, որ Լևոն պապին ասել է, որ Ալիևը ռացիոնալ գործիչ է, ուստի չի կարող չհամաձայնվել։

Մի խոսքով, ընդամենը երկու ծրագրային դրույթ քննարկեցին, բայց կարողացան այդ երկու կետերով տոտալ ոչնչացնել միմյանց։ Կեցցեն բանախոսները, որովհետև ազնվորեն ի ցույց դրեցին այն անմխիթար վիճակը, որում գտնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ ամբողջ հասարակությունը ու մարդկանց քաղաքական գիտակցությունը։


Wednesday, March 15, 2017

Միհրան Պողոսյանը հարամում է ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը

Картинки по запросу Միհրան ՊողոսյանՀայաստանում ընտրական պրոցեսսները միշտ էլ հեռու են եղել դասական կուլտուրայից, իսկ ՀՀԿ-ում՝ առավել ևս։ Ըստ էության՝ ՀՀԿ-ում գործել և գործում է հետևյալ մոդելը․ բոլորը փող են հավաքում, որը ծառայեցվում է ընդհանուր շահին և գումարած դրան՝ այն միջոցները, որոնք ծախսում են մեծամասնական, իսկ հիմա՝ ռեյթինգային թեկնածուները։ Արդյունքում, առանձնակի ադիոզ դեմքերի ծախսած գումարները ավելի շատ են լինում և դրանց հաշվին վճարվում են ընտրակաշառքներ և այլ ստվերային ծախսեր։

Արդյունքում, ծխսերի բեռը ընկնում էր օլիգարխ թևի վրա ու օրինակ՝ Լֆիկը տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան Կարեն Բոցավառը։ Այս ընտրություններին նույն կարգավիճակում է Միհրան Պողոսյանը, բայց խնդիրը նրանում է, որ այս ընտրարշավը սովորական չէ։ Պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված իր ռեբրենդինգի հարցում ու այդ ռեբրենդինգի դրական էֆեկտները արդեն զգացնել են տալիս։ Եթե չլինեն էական շեղումներ ու խոչընդոտներ, ՀՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի առանց լուրջ կեղծարարություններ անելու՝ ամենամեծ տոկոսը հավաքելու, որը սակայն չի գերազանցի 50 տոկոսի շեմը։ Դրան նպաստում են Կարեն Կարապետյանի գործոնը, առաջին տասնյակի դեմքերի մեծ մասը որակը, ճիշտ քարոզարշավը և ինչո՞ւ ոչ՝ հակառակորդների բացարձակ տափակ ռազմավարությունը։

Սակայն, գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի նոր կուրսին հայտնվել է խոչընդոտ, որը գնալով ավելի ու ավելի լրջանում է։ ՀՀԿ-ի նոր կերպարի դյուրամարսությունը ի սպառ հարամվում է ու դա՝ առավելապես Միհրան Պողոսյանի գործոնի շնորհիվ։ Ու սույն պարոնը հաջողացրել է այնպես անել, որ իր նկատմամաբ հակակրանքը հասել է տիեզերական մասշտաբների ու գրեթե ամբողջովին պրոյեկտվում է այն կուսակցության վրա, որը այն ներկայացնում է։ Այն աստիճան, որ նույնիսկ կուսակիցներն են արդեն հրապարակայնորեն քննադատում ու իրենց տհաճությունը ցուցադրում։

Իհարկե, Միհրանը կլորիկ գումար է մուծվել «օբշչակ» ու էլ ավելի կլորիկ գումար էլ տրամադրելու է ռեյթինգայինով ոնցնելու համար, բայց ողջ խնդիրը նրանում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Քեթրինի Միհրանի ողջ կարողությունը չի բավականացնի, որպեսզի չեզոքացնի այն վնասը, որ պատճառում է ՀՀԿ-ին՝ այս ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը չեն կարող չհասկանալ Հանրապետականում։ Ողջ հարցը նրանում է, թե այնուամենայնիվ ի՞նչ կորոշեն․ որ գետանցման ժամանակ Միհրաններին ձիերին չե՞ն փոխում, թե՞, որ այնուամեանյնիվ փողը ավելի կարևոր չէ, երբ բերում է ավելի թանկարժեք կապիտալի կորուստի։

Monday, March 13, 2017

Նախընտրական քարոզարշավի թոփ 5 ամենահիմար խոստումները

Картинки по запросу выборы карикатура
Արդեն ամենայն պատասխանատվությամբ կարելի է պնդել, որ ավելի անբովանդակ թեզերով գերհագեցած նախընտրական արշավ չէր եղել։ Քաղաքական ուժերը, միմյանց հերթ չտալով, հանդես են գալիս գնալով ավելի ու ավելի տաղտկալի և անիրատեսական խոստումներով, որոնք ավելի աչալուրջ ուսումնասիրության դեպքում ակնհայտորեն պետք է ընկալվեն, որպես խիստ վնասակար նախաձեռնություններ։ Փորձենք առանձնացնել թոփ 5 ամենահիմար ու իրագործվելու դեպքում՝ խիստ վնասակար խոստումները։

Խաղաղություն՝ հողերի դիմաց

Դժվար է հասկանալ, թե ինչ բորբոքված երևակայությունում կարող էր ծագել պարտվողական բնույթի թեզերը ընտրարշավի մեխ դարձնելը, բայց ՀԱԿ-ում հենց դա էլ արել են։ Ըստ էության, ՀԱԿ-ի քարոզարշավի գլխավոր խոստումը խաղաղությունն է, որը, չգիտես, թե ինչու, հնարավոր է միայն ու միայն հողերը հնարավորինս շուտ հանձնելու պարագայում։ Ընդ որում, չի բացատրվում, թե ինչից է բխում այն եզրահանգումը, որ հենց հողերը վերադարձնենք, Ադրբեջանը միանգամից խաղաղվելու է ու բարիդրացիական հարաբերությունների է ձգտելու, իսկ «հող հանձնողի» պիտակը ավելի դյուրամարս դարձնելու համար, ՀԱԿ-ում որոշել են ևս մի նոու-հաույի դիմել և ակտիվորեն շրջանառում են այն թեզը, որ հայոց պատմության ամենամեծ հող հանձնողը Տիգրան Մեծն է եղել, ով հրաժարվել էր իր բոլոր արտաքին նվաճումներից։ ՀԱԿ-ում հավանաբար չեն հասկանում, որ Տիգրան Մեծի վեհությունը դրանում չի կայանում, իսկ այդ որոշումը ոչ թե բարի կամքի դրսևորում էր, այլ Հռոմին պարտված պատերազմի արդյունքում կնքված կապիտուլյացիայի հետևանք։

Հանենք արագաչափերն ու կարկիր գծերը

Միանգամից հարց է առաջանում, թե ինչու։ Ու եթե կարմիր գծերի մասով դեռ կարելի է քննարկել դրանց նպատակահարմարությունը, ապա արագաչափերի պարագայում բացարձակապես հնարավոր չէ հասկանալ դրանցից հրաժարվելու նպատակահարմարությունը։ Թե՛ կարմիր գծերը, թե՛ արագաչափերը ներկայումս իրենց ամբողջ շահույթը ուղղում են դեպի պետբյուջե, իսկ մենք խոսում ենք միլիոնավոր դոլարների մասին։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ աղբյուրներից են պատրաստվում կոմպենսացնել պատճառված վնասը, էլ չխոսենք այն փաստի մասին, որ եթե չես ուզում արագաչափի կողմից տուգանվել, ոչ թե արագաչափն է պետք հանել, այլ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Դուրս գանք ԵԱՏՄ-ից ու մտնենք ԵՄ

Այս փառահեղ հիմարության ջատագովը Ազատ Դեմոկրատներն են։ Մարդիկ միանշանակորեն պայքարելու են ԵԱՏ-ից դուրս գալու համար ու մտնելու են ԵՄ; Ընդ որում, պարոնայք չեն էլ մանրանում, թե ինչպես են պատրաստվում գլուխ դնել անխուսափելի տնտեսական հետևանքների հետ, որոնցով հղի է ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Օրինակ՝ ոչ մի հոդաբաշխ խոսք չկա, թե ինչպես են պատրաստվելու վճարել գազի այն սակագինը, որը անմիջապես կսահմանվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի համար։ Գազը փառք է, մնացած բոլոր ներկրվող ու արտահանվող ապրանքների ճակատագիրը, մեղմ ասած, մշուշոտ է, բայց դե ի՞նչ էական է դա։ Չէ՞ որ նախընտրական շրջանում արված մուտիլովկան բարի ավանդույթ է։ Դե ԵՄ-ին անդամակցելու մասով ավելի լավ է լռենք, որովհետև այս թեզը ամենաշատը կզարմացնի պաշտոնական Բրյուսելին, ով անգամ օրակարգում չունի ՀՀ-ին ԵՄ անդամ դարձնելու հարց։ Մինիմալ գիտելիքներ ունեցող մարդը անգամ հասկանում է, որ բանակցային սեղանին եղել է ոչ ավելին, քան ԵՄ-ի հետ ասոցացման պահմանագիր, ոչ ավելին։ Անդամակցության մասին խոսք չկա ու վստահեցնում եմ՝ չի էլ լինի։ ԵՄ-ն անգամ եղած արևելաեվրոպական երկրների բեռը չի կարոանում մարսել, ուր մնաց, թե մի հատ էլ Հայաստանի պես բանանային ռեսպուբլիկա շալակն առնի։

Թոշակների ու աշխատավարձերի կտրուկ բարձրացում

Սքանչելի մտահաղացում է, պարզապես հասկանալի չէ, թե առանց այն էլ դեֆիցիտով գոյատևող պետբյուջեն ինչու պետք է փուլ չգա։ Իսկ այն փուլ կգա, նամանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ այս շռայլ խոստում տվող քաղաքական ուժի հենք հանդիսացող բիզնես կայսրությունը քիչ է մնում սնանկության հայտ ներկայացնի։ Համենայն դեպս՝ դատելով հարկային ռեեստրի տվյալներից։ Կամ գործերը լավ չեն, կամ էլ պարզապես ստվերային մասն է շատ ու հարկերից խուսափում են (բայց դե ո՞վ է տեղել, որ ազգի փրկության մասին խոսացողները հարկերից խուսափեն)։ Ցանկացած պարագայում, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը հնարավոր է միայն պետբյուջեի եկամուտների ավելացումից հետո, այլ ոչ հակառակը․ առավոտյան՝ փող, իսկ երեկոյան՝ աթոռները։ Հակառակը չի լինում։

Հարկերից ազատում

Միանգամից մի քանի քաղաքական ուժ հանդես են եկել փոքր ու միջին բիզնեսը հարկերից ազատելու/հարկային արձակուրդ տալու/հարկերը կրճատելու խոստումներով։ Պարոնայք մտքի գիգանտները հավանաբար չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսության խնդիրը ոչ այնքան հարկային բեռն է, որքան դրա անհամաչափ բաշխվածությունն ու ստվերը, մենաշնորհներն ու անհավասար մրցակցային պայմանները։ Եթե նշվածները չլուծելով հարկեր ես կրճատում, կամ էլ ընդհանրապես՝ չեղարկում, ապա բյուջեն զրկվում է եկամուտների շոշոափելի մասից, ինչը անհապաղ ազդեցություն է ունենում ամբողջ տնտեսության վրա։ Բայց քանի որ ոչ մեկ չի պատրաստվում խոստումների այն կողմ գնալ, գերադասում են չգրգռեն իրական ստվերի ու մենաշնորհի գիգանտներին ու փոխարենը արդկանց հիմարեցնեն՝ հիմար խոստումներ տալով։ Միևնույն է, սպառողների մեծամասնությունը ոչ հասկանում է, ոչ էլ ուզում է հասկանալ նման խոստումների դեստրուկտիվությունը։

Հիմար խոստումները շատ են, ավելի շատ, քան վերոնշյալ հինգը, բայց այդ մասին՝ հաջորդ դասին, իսկ հիմա բավարարվենք այսքանով, որովհետև կասկած չկա, որ մինչւև ընտրությունները դեռ քննարկելու շատ հարցեր ենք ունենալու։

Monday, March 6, 2017

«ԵԼՔ»-ի նախընտրական ծրագիրը ավելի շատ ձեռառնոցի է հիշեցնում

Картинки по запросу ԵԼՔԵրբ «Ծառուկյան» դաշինքը հրապարակեց իրենց 15 քայլերի կոնցեպցիան, ինձ թվում էր, թե այս քարոզարշավում ավելի պոպուլիստական ու անիրատեսական ծրագիր չի լինի էլ, բայց այն բանից հետո, երբ այսօր ծանոթացա «ԵԼՔ»-ի ծրագրին, ակամայից սկսեցի խորը հարգանքով լցվել անգամ «15 Քայլի» հանդեպ։ Մոտս տպավորություն է, որ կուսակցությունները որոշել են պարզել մեր ազգաբնակչության բթամտության սանդղակը, որովհետև իրոք պետք է կատարյալ բութ լինել, որպեսզի լուրջ ընդունել նման ծրագրերը։

Ի հեպ, ներողություն եմ խնդրում, բայց եկե՛ք էլ չչարաշահենք «ծրագիր» բառը, որովհետև ցայսօր մեզ ներկայացնում են բաժակաճառերի ժողովածուներ, այլ ոչ թե լուրջ քաղաքական ու տնտեսական ծրագրեր։ Ու որ գոնե ինչ-որ առանձին ոլորտի մասով լիներ կենացային տրամադրություն, դեռ էլի կուտվեր, բայց «ԵԼՔ»-ում որոշել են, որ եթե կենացներ, ապա մինչև վերջ։

Վերլուծելու կարիք էլ չկա, որովհետև որ կետը վերցնես մառազմ է ու չի դիմանում նույնիսկ ամենապարզ հարցերի՝ ինչո՞ւ և ինչ միջոցներով։

Բանակի ու սպառազինության դրույթները կարդալիս, մոտս տպավորություն էր, որ այն գրել է մարդ, ում պատկերացումները բանակի ու սպառազինության մասին սկսվում և ավարտվում են «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի թրեյլերը դիտելով։ Մարդը բացարձակ պատկերացում չունի ոլորտից, բայց վստահորեն կարող է լավ կենացներ ու բարեմաղթանքներ ասել։ Մարդը չգիտի, որ ամբողջապես պայմանագրային զինծառայության անցնելը, այն էլ 5 տարում ոչ միայն անհնար է, այլև բացարձակ աննպատակահարմար է։ Մարդը չգիտի, որ այդ քանակությամբ պրոֆեսիոնալ զինծառայող պարզապես չունենք; Մարդը չգիտի, որ անգամ ունենալու դեպքում ու հաշվի առբելով իրենց մյուս խոստումները բանակի վերաբերյալ, մեր ռազմական բյուջեն երևի եռապատկելն էլ չօգներ։ Մարդը չգիտի, որ երբ ասում ես՝ սպառազինության առավել շատ սպառվող պահեստամասերի արտադրությունը ոչ միշտ է նշանակում դրանց ինքնարժեքի նվազում ու գրեթե երբեք չի նշանակում անհրաժեշտ որակի ապահովում։

Բանակի թեման մի կողմ; «ԵԼՔ»-ի արտաքին քաղաքական դոկտրինը ուսումնասիրելուց հասկանում ես, որ այս մարդիկ էլի բարի ցանկությունները շփոթել են իրականության հետ։ ԵՄ-ի հետ ասսոցացման համաձայնագիր են կնքում՝ առանց հաշվի առնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու բոլոր քաղաքական ու տնտեսական հետևանանքները։ Իրանից դեպի Վրաստան գազատար են կառուցում՝ առանց Իրանի կարծիքն ու էդ գազատարի համար անհրաժեշտ մի երկու միլիարդ դոլար փողն ունենալը։ Իրանի հետ երկաթգիծ են կառուցում՝ կրկին անգամ՝ չունենալով Իրանի հստակ պատրաստակամությունը։ Մի խոսքով՝ ի՜նչ խելքներին փչում ա, դա էլ ներառում են, որպես քաղաքական ծրագիր։

Իսկ առավել ֆեերիկ հիմարություն էր Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման ծրագիրը, որտեղ կընտրվեն դփյուռքի ներկայացուցիչները, ընդ որում՝ հենց սփյուռքից։ Պարոնյաք ինքնիշխանության ու պետականության ջատագովներ, կբացատրե՞ք, թե ի՞նչ աղերս ունի սուվերեն պետության հետ այլ երկրների քաղաքացիներից կազմված խորհրդարանի երկրորդ պալատը․․․

Ու էս ամեն ինչն էլ մի կողմ դնենք։ Բոլրո կետերն անխտիր դեկլարատիվ բնույթի են ու հիմնավորված չեն ոչ մի տնտեսական հաշվարկով։ Պարզապես դատարկ տողեր ու փուչ խոստումներ։

Ամո՛թ է, պարոնա՛յք, դուք մարդկանց իրո՞ք հիմարի տեղ եք դրել ու մտածում եք, որ կարելի է նման մանկապատանեկան խմբակի մակարդակի գրվածքով՝ ընտրողին խաբել։ Դե-դե, փորձեք, տեսնենք՝ ուր կհասնեք։

Thursday, March 2, 2017

Ռեյթինգային քվեարկության համակարգը կբերի կուսակցությունների էվոլյուցիայի

Картинки по запросу ռեյթինգային քվեարկությունՏպավորություն է, որ հանրությունը այդպես էլ չի գիտակցել քվեարկության ռեյթինգային քվեարկության իրական պոտենցիալն ու այն ստեղծելու մոտիվները։ Շատերը վերաբերվում են դրան, որպես նույն մեծամասնական կարգող քվեարկության։ Ընդ որում, այս ընկալումը տարածվում է նաև քաղաքական կուսակցությունների վրա, ինչը առավել քան տարօրինակ է։

Իրականում, ռեյթինգային քվեարկությունը կամա, թե ակամա նպաստելու է կուսակցությունների էվոլյուցիային։ Հատկապես՝ ՀՀԿ-ի էվոլյուցիային։ Ի վերջո, ի՞նչ ունեինք նախկինում։ Նախընտրական պայքարում կուսակցությունը վերածվում էր մի համակարգի, որը շատ նման է կազմակերպված հանցավոր խմբավորման համակարգին՝ կա «օբշակ», որն ուղղվում է ընհանուր շահի սպասարկամնը և դա առանձին անդամների առաջխաղացմանը (համամասնական ու մեծամասնական քվերակության կոնտեքստում)։ Ի՞նչ ունենք հիմա․ կուսակցությունները մի կողմից պայքարում են ընդհանուր շահի համար (համամասնական), բայց լոկալ մակարդակում, թեկնածուները պայքարում են միմյանց դեմ, ընդ որում՝ նույնիսկ սեփական կուսակիցների։

Սրա արդյունքը լինելու է այն, որ Հայաստանում սկսվելու է կյանքի կոչվել քաղաքական դարվինիզմը, երբ քաղաքական կյանքը պահպանելու են միայն ամենաուժեղները։ Ընդ որում՝ դատելով նրանից, թե ինչ հեշտությամբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մինչ այժմ ՀՀԿ-ի համար ձայն ապահովող լոկոմոտիվի գլխավոր «կաչեգարներից», կարելի է հստակ եզրակացություն անել, որ այլևս չի լինելու այնպես, որ զուտ ուժը, հարստությունը ու/կամ քրեական հեղինակության գործոնը լինելու են որոշիչ։

Ամեն ընտրատարածքում իրար դեմ են դուրս գալու թեկնածուներ, ովքեր այս կամ այն չափով ունեն թե՛ փող, թե՛ ուժ, թե՛ հեղինակություն, բայց նրանք արդեն ստիպված են լինելու փոշիացնել այդ ռեսուրսները ոչ միայն այլ կուսակցությունների թեկնածուների դեմ պայքարում, այլև յուրայինների։ Արդյունքում, հենց նոր համակարգի տրամաբանությունն է մղելու նրանց, որպեսզի ավելի ու ավելի շատ գործեն դասական քաղաքական խաղի կանոններով, սկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել լոկ պոպուլիզմից ու ընտրակաշառքից, նաև իրատեսական խոստումներ տալուն (հետագայում՝ դրանք նաև կատարելուն), որովհետև ակնհայտ է, որ գծված են որոշ կարմիր գծեր, որոնք անցնելու դեպքում նրանք պատժվելու են, իսկ առանց դրանց անցնելու դժվար է լինելու հին զոռբա եղանակներով հասնել բաղձալի մանդատին։

Իհարկե, քաղաքական էվոլյուցիան մի օրվա մեջ չի գրանցի երևելի արդյունքեր, բայց բարեբախատաբար, բնական էվլոյուցիայի պես հազարամյակներ էլ չի պահանջի։ Կարծում եմ, որ այս ընտրությունները ավելի շատ փորձադաշտ կդառնան, բայց եթե համակարգը պահպանվի այս տեսքով, արդեն մի քանի ընտրություններից հետո, մենակ կունենանք շատ ավելի առողջ ու բառի բուն իմաստով՝ քաղաքական համակարգ։